Items filtered by date: Ուրբաթ, 21 Մայիսի 2021
Ուրբաթ, 21 Մայիսի 2021 22:01

Էպիկենտրոն 21.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 21 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 21.05.2021

Published in Անցուդարձ

Հայ օգնության ֆոնդը հերթական դրամաշնորհն է տրամադրել գիտական տարբեր ոլորտներում հետազոտական ծրագրեր ներկայացրած հայաստանցի գիտնականներին: Մրցանակի արժանացել են շուրջ 170 հայտատուներից 28-ը: Ծրագիրը նպատակ ունի զարգացնելու գիտական ձեռքբերումները:

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը շարունակում է արժանանալ միջազգային արձագանքների: Կրեմլի խոսնակը, անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող Փաշինյան-Պուտին-Ալիև սահմանազատման մասին նոր փաստաթղթին, խորհուրդ է տվել զուսպ լինել և առաջնորդվել միայն պաշտոնական տեղեկությամբ: Կանադան Բաքվին և Երևանին կոչ է արել նվազեցնել առկա լարվածությունը: ՌԴ ԱԳՆ խոսնակն էլ անդրադարձել է ԼՂ-ում պատմամշակութային ժառանգության պահպանման թեմային՝ հիշեցնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության արագ կազմակերպման անհրաժեշտության մասին:

«Ստորագրվելիք նոր փաստաթղթով Հայաստանից Ադրբեջանին որևէ տարածք չի զիջվելու»,-այսօր խորհրդարանում լրագրողներին ասել է Ռուբեն Ռուբինյանը: Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցով եռակողմ հանձնաժողովի ստեղծումն, ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, չի նշանակում, թե սահմանն այսօր-վաղը պիտի որոշվի: Դրա ապացույցն արդեն 20 տարի գոյություն ունեցող հայ-վրացական նույնպիսի հանձնաժողովն է, նշել է պատգամավորը:

«Հայաստանը կարևորում է գազի ընդհանուր շուկայի ձևավորումը», - ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վլադիմիր Պուտինն էլ ասել է, որ դիտարկվում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ՝ ռուսական պատվաստանյութի արտադրման հնարավորությունը: Իսկ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում վերականգնել քաղաքացիների ազատ տեղաշարժը: ԵԱՏՄ առաջնորդների նիստն անցկացվել է հեռավար ձևաչափով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։