Items filtered by date: Ուրբաթ, 14 Մայիսի 2021
Ուրբաթ, 14 Մայիսի 2021 22:35

Էպիկենտրոն 14.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններն այսօր ավարտվել են, կվերսկսվեն վաղը՝ ժամը 15-ին: Այս մասին ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ռուսական ռազմաբազայի քարտեզով ևս հաստատվել է, որ ադրբեջանցիները գտնվում են Հայաստանի տարածքում: Փաշինյանը նաև հայտնել է, որ այսօր դիմել է Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին: Վարչապետի պաշտոնակատարը նոր մանրամասներ է հայտնել Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցից: «Ֆրանսիան, ըստ անհրաժեշտության, պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,-ըստ Փաշինյանի՝ ասել է Մակրոնը: Նիստում ԲՀԿ-ն առաջարկել է ընդունել ԱԺ հայտարարություն՝ Սյունիքի և Գեղարքունիքի ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ:

Ուրբաթ, 14 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 14.05.2021

Published in Անցուդարձ

Այսօր մեկնարկել է Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք առաջադրելու որոշման դեմ բողոքի քննությունը: Նրա լիազորությունները ԲԴԽ նախագահի պաշտոնում, հիշեցնենք, ժամանակավորապես դադարեցված են: Քրեական գործը հարուցվել է նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա: Փաստաբանները հայտարարել են, որ դատախազությունը մեղադրանք առաջադրելուց առաջ նախ պետք է հաղթահարեր դատավորի անձեռնմխելիությունը: Մեղադրողը հակադարձել է՝ ասելով, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել է նրա կանոնադրության երկրորդ հոդվածի հիման վրա: Դա ենթադրում է ռազմական այս բլոկի անդամ պետությանը սպառնացող վտանգ: Կան տեսակետներ, որ Երևանը ՀԱՊԿ-ին պետք է դիմեր կանոնադրության չորրորդ հոդվածով, որը սահմանում է ռազմական հարձակում պետության վրա: «Էպիկենտրոնը» զրուցել է մասնագետների հետ՝ հասկանալու համար այս երկու հոդվածների տարբերությունը և ՀԱՊԿ-ից ակնկալիքները:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է փաստահավաք աշխատանքը Սյունիքում: Օմբուդսմենն իր մանդատի շրջանակում ակնկալում է միջազգային կառույցների միջոցով թույլ չտալ, որ ադրբեջանցիները կոպտորեն խախտեն սահմանային բնակիչների իրավունքները: Արման Թաթոյանը կրկին շեշտել է անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը:

Ժամը 18-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. կքննարկվի Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը: Նիստը հրավիրելու ստորագրահավաքին միացել են նաև «Լուսավոր Հայաստան»-ն ու անկախ պատգամավորները: Մինչ այդ խորհրդարանականներն իրենց մտահոգություններն են հայտնել Սյունիքում ու Գեղարքունիքում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Պատգամավորներն անդրադարձել են նաև սահմանի կահավորման խնդիրներին:

Հայաստանը կրկին հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնում: Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան արձագանքել են Սյունիքում ստեղծված իրավիճակին: «Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք: Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն»,-ՖԲ-ում հայատառ գրել է Էմանուել Մակրոնը: Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում շեշտել է, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթները, մասնավորապես՝ հրադադարի ռեժիմի խիստ պահպանումը: Վաշինգտոնը լարվածության թուլացման կոչ է արել և՛ Բաքվին, և՛ Երևանին: 2 օր տևած լռությունը խախտել է նաև Բաքուն՝ հայտարարելով, որ Ադրբեջանի սահմանապահ ուժերը տեղակայվում են իրենց պատկանող դիրքերում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։