Նորություններ

«Հայաստանում կորոնավիրուսի «Դելտա» շտամը չի սեքվենավորվել, բայց չի բացառվում, որ մեր երկրում կարող է շրջանառվել այդ տեսակը»,-հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը: Անահիտ Ավանեսյանը խոսել է աշնանը սպասվող քովիդի նոր ալիքի մասին: Կորոնավիրուսով հիվանդներին այս պահին…
Տեղափոխվենք Ճապոնիա: Տոկիոյի օլիմպիական խաղերում մեկնարկել են նաև Հայաստանի ներկայացուցիչները: Մեր մարզիկներից առաջինն ասպարեզ է դուրս եկել Մինսկի Եվրոպական խաղերի չեմպիոն, նժույգաթափի Եվրոպայի գործող չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որը հաղթահարել է որակավորման փուլն ու երկրորդ…
Ստեփանակերտում վերաբացվել է Հադրութի մանկապարտեզը,որն անվանափոխվել և դարձել Դիզակ: Արցախում համոզված են, որ սա հադրութցիներին համախմբված պահելու հնարավորություն եւ միասին Հադրութ վերադառնալու հույս է: Ծրագիրն իրականացվել է Արցախի կառավարության, Մայր Աթոռի եւ բարեգործական միջոցներով:
Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր վերջին հրաժեշտն են տվել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին: Մեծանուն արվեստագետի աճյունը ամփոփվել է Կոմիտասի անվան պանթեոնում:Աշխարհահռչակ դուդուկահարը վախճանվել էր հուլիսի 6-ին 92 տարեկանում: Վերջին տարիներին Գասպարյանը գտնվում էր Միացյալ նահանգներում:…
Ընտրություններով քաղաքական ճգնաժամը ոչ միայն չի լուծվել,այլև ավելի է խորացել, պնդում են խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության,թե հունիսի 20-ի ընտրություններով լուծվել է քաղաքական ճգնաժամը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները…
«Վայրի Սիմֆոնիա».աշխարհահռչակ գրող Դեն Բրաունի հեղինակած հեքիաթը, ինչպես նաև համանուն սիմֆոնիան Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ կհնչի հայ մանուկների համար: Փոքրիկները գիրքն ընթերցելուն զուգահեռ կարող են անվճար հավելվածի միջոցով ունկնդրել «Վայրի Սիմֆոնիան»:«Էպիկենտրոնի» նկարահանող խումբը ներկա…
Մայրաքաղաքում տեղակայված շարժական լաբորատորիաներում օրական մի քանի հարյուր պատվաստում է արվում: Արդեն մեկ շաբաթ ուժի մեջ է կառավարության այն որոշումը, ըստ որի՝ անվճար պատվաստվելու իրավունք ունեն այն հյուրերը,որոնք տասը օր մեր երկրում են: Առողջապահության նախարարությունն…
ԿԳՄՍ նախարարության մոտ բողոքի ակցիա են արել Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները: Նրանք դեմ են Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ միավորվելուն: Թատերական գործիչները վրդովված են,որ որոշ պատգամավորներ հայտարարություններ են անում թատրոնի մասին՝ այնտեղ չայցելելով:…
Պատերազմից հետո կառավարության մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ իրականցնող քաշաթաղցիներին գրեթե վերջնական լուծում է առաջարկվել՝ յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել 10 միլիոն դրամի հիփոթեքի սերտիֆիկատ,որը մարվելու է պետության կողմից 10 տարվա ընթացքում: Առաջարկվող լուծումը տեղահանված քաշաթաղցիներից շատերի սրտով…
Աժ նիստերի դահլիճի մուտքերի մոտ տեղադրվել են կամարաձև ռենտգեն սարքեր: Բոլոր պատգամավորները դահլիճ մուտք գործելիս այսուհետև ստիպված կլինեն անցնել դրանց միջով:Սա միակ փոփոխությունը չէ: Ըստ որոշ տեղեկությունների՝ խորհրդարանի տարածք ավտոմեքենայով կկարողանան մտնել միայն ԱԺ նախագահն…
Մաքրավանք վանական համալիրը վերակառուցվում է: Շուտով այնտեղ հնարավոր կլինի իրականացնել եկեղեցական արարողություններ: Ավելի քան մեկ դար խոնարհված վիճակում գտնված եկեղեցին նորոգվում է Գագիկ Ծառուկյանի ջանքերով: Պեղումների ընթացքում այստեղ բազմաթիվ հնամենի խաչքարեր են հայտնաբերվել: Շինարարության ավարտին…
« Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընտրությունները դարձել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման միջոց»,- կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առթիվ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է,որ մեր երկրում աշխատատեղերի…
Կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշտոնակատարը խոսել է սահմանին տիրող դրության մասին: «Ադրբեջանի սադրիչ քայլերը և առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի, Հայաստանի և Արցախի համար»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա վերահաստատել է Սոթք-Խոզնավար հատվածից հայկական…
Երեկ ուշ երեկոյան մայրաքաղաքի փողոցներն ու մարզերից Երևան մտնող և դուրս եկող ճանապարհները խցանված էին. ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացնում:Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում էին,որ ժամերով խցանումների մեջ են մնացել: Սոցցանցերում տարածվում էին տարբեր վարկածներ՝ դիվերսիոն խմբի…
«Մոդեռնա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին Երևանի պետական բժշկական համալսարանը շնորհել է պատվավոր դոկտորի կոչում: Համալսարանի պրֆոեսորա-դասախոսական կազմի հետ զրույցում Աֆեյանը հստակ ժամկետներ չի նշել, թե երբ ամերիկյան «Մոդեռնա» պատվաստանյութը կլինի Հայաստանում.այդ հարցը կառավարության…
Արաբական Միացյալ Էմիրություններում հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Դուբայ էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսը: Լայնամասշտաբ այս միջոցառմանը մասնակցելու է 192 երկիր,ինչը մինչ այժմ կազմակերպված էսքպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է: Հայաստանը ցուցահանդեսին ներկայանալու է նորովի և ժամանակակից մոտեցումներով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2024 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։