Շարունակվում են Երևանն ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները: Քաղաքապետարանը այս հարցում հետևողական է՝ մայրաքաղաքում ապօրինի կառուցված շինություններ չեն մնալու: Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ներկայացրել է մինչև օրս կատարված աշխատանքը, նաև պարզաբանել է, թե ով պետք է հավաքի ապամոնտաժված շինությունների ջարդոնները: