Հայաստանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների: ԱԺ-ն արձակվել է, բայց շարունակում է աշխատանքը: Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները «Էպիկենտրոն»-ի հետ զրույցում անդրարադձել են այս ամիսների իրենց գործունեությանը, նաև տեղեկացրել, թե ինչպես են այն համատեղելու նախընտրական քարոզարշավի հետ: Պատգամավորների համոզմամբ՝ ընտրապայքարը թեժ է լինելու: Իսկ անցանկալի հետևանքներից խուսափելու համար ըստ նրանց՝ պետք է գործել օրինականության և հանդուրժողականության մթնոլորտում: