Items filtered by date: Շաբաթ, 20 Փետրվարի 2021
Շաբաթ, 20 Փետրվարի 2021 22:02

Էպիկենտրոն 20.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Հանրահավաքից անմիջապես հետո Հայրենիքի փրկության շարժումը սկսել է բողոքի զանգվածային ակցիաներ: Անհնազանդության գործողությունները սկզբում բաժանվել են 4 ուղղությունների: Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների մի խումբը շարժվել է դեպի Մաշտոցի պողոտա-Ամիրյան, մյուսը՝ Սայաթ Նովա-Ամիրյան, երրորդը՝ Բաղրամյան-Մոսկովյան փողոցներով,իսկ չորրորդ խումբը փակել է «Կինո Նաիրի»-ի խաչմերուկը: Ավելի ուշ ակցիաները ծավալվել են դեպի մայրաքաղաքի մյուս փողոցներ: Երևանի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար է եղել: «ՀՀ քաղաքացին չի ընկրկելու ցրտի առաջ, այսօր մեր խրամատը թաց ասֆալտի վրա է, մենք այդ խրամատը չենք հանձնելու»,- հայտարարել են ակցիաների մասնակիցները: Բողոքի հաջորդ ակցիան տեղի կունենա երկուշաբթի՝ ժամը 18:00-ին:Պրահայի այգուց կմեկնարկի անհնազանդության երթ:

Հայրենիքի փրկության շարժումը նոր թափ է հաղորդում պայքարին: Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքին շարժման ներկայացուցիչները հայտարարել են Հայաստանի ամբողջ տարածքով ՆՈՆ-ՍՏՈՊ զանգվածային ակցիաներ անցկացնելու մասին: Չնայած առատ տեղացող ձյանն ու ցրտին, հրապարակը լեփ-լեցուն է եղել հազարավոր մարդկանցով: Պահանջը մեկն է՝ կապիտուլացիա ստորագրած վարչապետը պետք է հեռանա: «Ցանկացած պահի պետք է պատաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»,-ընդգծել է Վազգեն Մանուկյանը: Ելույթ է ունեցել նաև Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը հայտարարել է՝ իշխանությունն ի զորու չէ լուծելու առկա խնդիրները, հետևաբար վայրկյան առաջ պետք է հեռանա:

Ալեքսանդր Թամանյանի թանգարանում բացվել է Շուշիի գորգերի Երեւանյան ցուցադրությունը: Նմուշները բերդաքաղաքից դուրս են բերվել նոյեմբերի 1-ին մեծ դժվարությամբ: Ցուցադրված է մոտ 160 բացառիկ գորգ՝ ամենահինը 350 տարեկան:

Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ցուցադրված են կենտրոնի սաների ձեռքի աշխատանքները, նաև Հադրութի զարդանախշերով ու հնություն համարվող իրեր: Երաժիշտ, երգահան Արա Գևորգյանն «Էպիկենտրոն»-ին պատմել է, որ միջացառումից հետո կենտրոնի սաները կտավները ուղարկելու է Մոսկվա բարեգործական վաճառքի, հասույթն էլ փոխանցվելու է նկարների հեղինակներին:

Աբովյանի թիվ 1 դպրոցում դասադուլը շարունակվում է:Նորանշանակ տնօրենը, ուսուցիչները,ծնողներն ու աշակերտներն այդպես էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ: Այսօր առավոտյան Քարմիլե Առաքելյանը հայտնել է դպրոցի երկու աշխատակցի ազատելու որոշման մասին: Ծնողներն էլ դպրոց են գնացել՝ իրենց երեխաների փաստաթղթերը վերցնելու և նրանց այլ դպրոց տեղափոխելու համար:

Ուղիղ 33 տարի առաջ՝ արցախյան շարժման մեկնարկով, իրավական քայլ արվեց լուծելու ԼՂԻՄ-ը խորհրդային Ադրբեջանի կազմից խորհրդային Հայաստանի կազմ տեղափոխելու հարցը: Արցախահայության կամարտահայտմանը Ադրբեջանը հակադրեց բռնությունները՝ փորձելով ահաբեկել արցախցիներին: Ժամանակը,սակայն, ցույց տվեց, որ արցախցուն ահաբեկելն անհնար է: Արցախում այսօր տեղի է ունեցել շարժման 33-ամյակին նվիրված երթ, Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և զինվորական պանթեոնում ծաղիկներ են խոնարհվել:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։