Գյուղատնտեսության ոլորտի խնդիրները, ոռոգման գործընթացն ու բարեփոխման ծրագրերը քննարկելու համար Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել: «Կլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ ավանդական ոռոգումը ապագա չունի: Պետք է ավանդական ոռոգումը փոխարինել կաթիլայինով»,-հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: Նա կարևոր է համարել նաև ջրամբարների կառուցումն ու ջրի ամբարման ծավալների մեծացումը: