«Բանակցություններն ամենաբարձր մակարդակով կշարունակվեն, մինչև ադրբեջանական կողմը լքի Հայաստանի սուվերեն տարածքը»,- բյուջե 2020-ի քննարկումների ընթացքում լրագրողներին ասել է Արսեն Թորոսյանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն այս փուլում անիմաստ է համարում որևէ փաստաթղթի մասին խոսելը: Սկանդալային պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ մանրամասներ է պատմել նախօրեին իր հետ տեղի ունեցած արտառոց միջադեպից: Ըստ տարածված լուրերի՝ պատգամավորը խլել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը և դիմել փախուստի: