Items filtered by date: Հինգշաբթի, 05 Օգոստոսի 2021
Հինգշաբթի, 05 Օգոստոսի 2021 22:00

Էպիկենտրոն 05.08.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Իշխան Սաղաթելյանն այսօր երկու անգամ չի ընտրվել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում: Նրան նախ պակասել է 1, ապա 5 ձայն: «Հայաստան» խմբակցությունը երրորդ անգամ է առաջադրել նույն թեկնածուին.փակ-գաղտնի քվեարակությունը նախատեսված է քննարկումներից հետո:Իշխան Սաղաթելյանը խոստացել է, որ նույնիսկ երրորդ անգամ չընտրվելու դեպքում շատ չի տխրելու:

Հինգշաբթի, 05 Օգոստոսի 2021 17:13

Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված: Դատավոր Մնացական Հարությունյանը մերժել է պաշտպանության կողմի բողոքը: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ դատական ակտի դեմ բողոք են ներկայացնելու Վճռաբեկ դատարան, ապա դիմելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Իրանում է: Նա մասնակցում է Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալությանը: Հարևան երկու երկրների ղեկավարները մինչև պաշտոնական արարողությունը՝ առանձնազրույցում անդրադարձել են Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվացման, ԵԱՏՄ-ի հետ Իրանի ազատ առևտրի ռեժիմի կիրառման հնարավորությանը:Վարչապետի այցի մանրամասները՝ տեսանյութում:

ՄԻՊ-ը «Էպիկենտրոնին» տված հարցազրույցում նոր մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանցի զինծառայողների սանձարձակ պահվածքից: Բնակիչներն ահազանգում են,որ թշնամու զինծառայողները հատկապես իրենց տոն օրերին հարբում են և կրակոցներ արձակում՝ խաթարելով մարդկանց կյանքը:«Սահմանային հարցերը չի կարելի դիտարկել մարդու իրավունքներից առանձին:Չպետք է լինի այնպիսի լուծում, որը թույլ չի տալու մեր բնակչին օգտվել իրեն օրինական փաստաթղթերով պատկանող արոտավայրից»,- հայտարարել է Արման Թաթոյանը:

Հայաստան են վերադարձել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեր մեդալակիրները՝ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Նրանք իրենց հետ արծաթե ու բրոնզե մեդալներ են բերել:Օդանավակայանում մեր մարզիկներին դիմավորել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, ԿԳՄՍ նախարարության,ինչպես նաև մարզաշխարհի ներկայացուցիչները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։