Items filtered by date: Չորեքշաբթի, 18 Օգոստոսի 2021
Չորեքշաբթի, 18 Օգոստոսի 2021 22:00

Էպիկենտրոն 18.08.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Իզմիրլյան բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց: Դատախազությունը պնդում է , որ բժիշկը պետք է ազատ չարձակվեր: Կա մտավախություն, որ նա կարող է ազդել գործի ընթացքի վրա: Պաշտպանական կողմն էլ պնդում է ,որ պաշտպանյալը պատգամավոր է ու առանց խորհրդարանի համաձայնության չի կարող կալանավորվել: Դատական պրոցեսին հետևել է իմ գործընկերը:

44-օրյա պատերազմում հազարավոր երիտասարդներ հերոսացան ու անմահացան: Ռաշիդ Սեդրակյանն այն լուսավոր տղաներից էր, որ անողոք մարտում կռիվ տվեց մինչև վերջ՝ չթողնելով դիրքը: Օգոստոսի 18-ը նրա ծննդյան օրն է:

Սևանից լրացուցիչ ջրառի վերաբերյալ որոշումը նախօրեից՝ սոցցանցում ակտիվ քննարկումների առանցքում է: Էկո-ակտիվիստներն ահազանգում են՝ լճի յուրաքանչյուր սանտիմետր իջեցումն անդառնալի հետևանքներ է առաջացնելու: Սակավ տեղումների պատճառով գետերում թեև նվազել է հոսքը, սակայն հավելյալ ջրառի կարիք, ըստ բնապահպանների, չկա: Նոր որոշումը Սևանի մակարդակը կիջեցնի առնվազն 6 սանտիմետր:

Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կառավարության ստանձնած առաքելությունն է, - 5 տարվա ծրագիրը ներկայացնելիս ասել է վարչապետը: Մինսկի խմբի համանախագահության դերն, ըստ Նիկոլ Փաշինյանի, առանցքային է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման հարցում: Կառավարության ծրագրի հիմնական դրույթերը 6-ն են, դրանց մանրամասները վարչապետը ներկայացրել է կաբինետի անդամներին:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։