Մեր այս ռեպորտաժը՝ դիմանկար է՝ ուժեղ և անկոտրում կամքի տեր մարդու մասին: Նա՝ Արցախից է: Հակառակորդի տիրապետության տակ հայտնված հարազատ Հադրութի կարոտն այսօր առնում է Տողի սարերից իր ձեռքով հավաքած ու խնամքով չորացրած բույսերից: Տարբեր անուններով համեղ թեյափնջերն արդեն սպառվում են: Նույն բույրը փորձում է ստանալ սյունյաց դաշտերից բերված բույսերից: