Արագածոտնի մարզի մի խումբ բնակիչներ այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Նրանք պնդում են, որ մարզի 7 գյուղ կանգնած է անապատացման վտանգի առաջ փոքր ՀԷԿ-երի աշխատանքի պատճառով: Համայնքների հողը անապատացել է, բերքը չի աճում, անասուններն էլ թունավորվում են գետի ջրից: