Ֆիզիկայի գիտավանի թնջուկը չի հանգուցալուծվում: Բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի առաջ: Պահանջում են արգելել կառուցապատումը: Քաղաքապետարանի ներկայացուցիչը խնդիրը քննարկելու նպատակով ակցիայի մասնակիցներից մի քանիսին հրավիրել է հանդիպման: