Items filtered by date: Երեքշաբթի, 29 Հունիսի 2021
Երեքշաբթի, 29 Հունիսի 2021 22:00

Էպիկենտրոն 29.06.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 29 Հունիսի 2021 20:30

Անցուդարձ 29.06.2021

Published in Անցուդարձ
Երեքշաբթի, 29 Հունիսի 2021 19:00

Ձայնային հարված 29.06.2021

Published in Music Սթար

Օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում ավարտվել է կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Տղաների 16 և աղջիկների 4 քաշային կարգերում մեդալների համար պայքարել է Հայասատնի բոլոր մարզերի, մայրաքաղաք Երևանի, նաև Արցախի ավելի քան 240 բռնցքամարտիկ:

Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ առավոտյան ի նշան բողոքի փակել էին Երևան-Գյումրի ճանապարհի Բենիամին գյուղի հատվածը՝ իշխանություններից պահանջելով անհապաղ լուծել ոռոգման խնդիրը: Կեսօրից հետո Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ու ջրօգտագործողների Շիրակ ընկերության պատասխանատուների հետ հանդիպումից հետո շիրակցիները բացել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը:

Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի մասնակցությամբ կաշառքի գործի քննությունը մեկ ամսով հետաձգվել է: Դատավորը հայտարարել է,որ ընտրություններից հետո Քոչարյանի ու Գևորգյանի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել.երկրորդ նախագահն ու նախկին փոխվարչապետը «Հայաստան» դաշինքի ցուցակով կարող են պատգամավորական մանդատ ստանալ:

Գյուղատնտեսության ոլորտի խնդիրները, ոռոգման գործընթացն ու բարեփոխման ծրագրերը քննարկելու համար Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել: «Կլիմայական փոփոխություններով պայմանավորված՝ ավանդական ոռոգումը ապագա չունի: Պետք է ավանդական ոռոգումը փոխարինել կաթիլայինով»,-հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: Նա կարևոր է համարել նաև ջրամբարների կառուցումն ու ջրի ամբարման ծավալների մեծացումը:

Հունիսի 29-ը անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է: 90-ականներից մինչև այսօր անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատները, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այցելել են Եռաբլուր: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո անհայտ ճակատագիր ունեցող Յուրի Առուստամյանի կինը՝ Զարինե Հակոբյանը,կարևոր է համարել, որ 90-ականներից անհետ կորածների հարցը ևս բարձրաձայնվի: Նա չի բառացել, որ ազատամարտիկների մի մասն այսօր էլ կարող է գտնվել Բաքվի բանտերում:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ ընկերությունները հանդես գալիս են նոր նախաձեռնությամբ: Հուլիսի 3-ից 5-ը Հայաստանում գործող ՏՏ ոլորտի ավելի քան 60 ընկերությունների ներկայացուցիչներ Արցախում կիրականացվեն գիտաժողովներ:Կբացվի նաև լաբորատորիա, քայլեր կկատարվեն նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ:

Շարունակվում են Երևանն ապօրինի կառույցներից մաքրելու աշխատանքները: Քաղաքապետարանը այս հարցում հետևողական է՝ մայրաքաղաքում ապօրինի կառուցված շինություններ չեն մնալու: Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ներկայացրել է մինչև օրս կատարված աշխատանքը, նաև պարզաբանել է, թե ով պետք է հավաքի ապամոնտաժված շինությունների ջարդոնները:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։