Items filtered by date: Ուրբաթ, 07 Մայիսի 2021
Ուրբաթ, 07 Մայիսի 2021 22:03

Էպիկենտրոն 07.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Այսօր տեղի է ունեցել դատավորների ընդհանուր ժողովը, որը անցակցվել է փակ: Մինչև ժողվի մեկնարկը դատավորները պատասխանել են լրագրողների հարցերին: Ո՛չ նախկիններին ենք սպասարկել, ոչ ներկաներին ենք սպասարկում, ոչ էլ ապագաներին ենք սպասարկելու,- ասել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին, պատասխանելով լրագրողների հարցին, թե դատավորներից շատերը նախկիններին են սպասարկում: Դատավոր Արման Հովհաննիսյանն էլ անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնակատարի և գլխավոր դատախազի կողմից իր դեմ հարուցված կարգապահական վարույթին: Ես ունեմ ողջամիտ հիմքեր կարծելու, որ սա միջամտություն է իմ ազատությանը, իմ անկաշկանդ աշխատանքին և համարձակ որոշումներ կայացնելուն,-հայտարարել է դատավոր Հովհաննիսյանը:

Ուրբաթ, 07 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 07.05.2021

Published in Անցուդարձ

Իլհամ Ալիևը Շուշին հռչակել է իր երկրի մշակութային մայրաքաղաք: Ադրբեջանի նախագահը հանձնարարել է քաղաքին հատուկ խնամքով և զգուշությամբ վերաբերվել: Բաքուն նաև արշավ է սկսել Հայաստանի օմբուդսմենի դեմ: Արման Թաթոյանի գործունեությունը հանգիստ չի տալիս Ադրբեջանի ՄԻՊ-ին: Իսկ ԵԱՀԿ-ն, Ֆրանսիան և Կանադան ողջունել են Ադրբեջանում պահվող 3 հայերի ազատ արձակումն ու կոչ են արել շտապ ավարտին հասցնել պահվող անձանց վերադարձը և աճյունների փոխանակումը: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է այս կոչերին:

«Ժուչոկի մասնագետներն ամենաշատը տարածվել են այս իշխանության օրոք»,- հայտարարել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը: ԱԱԾ-ի պահեստազորի սպաներն այսօր քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, ընդգծել, որ իրենց նախաձեռնությունն ապաքաղաքական է, բայց պատրաստվում են վերահսկել առաջիկա ընտրությունները: Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, չի կարելի սահմանազատում և սահմանագծում անվանել:

«Եթե որևէ մեկն ընտրությունների ընթացքում շրջանցի օրենքը, արձագանքը լինելու է կոշտ, հետևանքները՝ ցավոտ»,- խորհրդարանում տարեկան հաղորդումը ներկայացնելիս հայտարարել է գլխավոր դատախազը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ Սյունիքի դեպքերով գործերի հարուցումը չի կարող լինել քաղաքական հետապնդում:Նիստում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել: Բարձրախոսով պատահաբար հնչել է Նիկոլ Փաշինյանի ձայնով հաղորդագրություն՝ ուշագրավ բովանդակությամբ: Նիստերին զուգահեռ՝ պատգամավորները խորհրդարանում նաև պատվաստվել են ընդդեմ կորոնավիրուսի:

Հանուն հայրենիքի ընկած հայորդիների հիշատակը վառ պահելու համար մեր երկրի տարբեր համայնքներում նոր հուշարձաններ են կառուցվում: Գեղանիստի դպրոցում այսօր խաչքար է տեղադրվել: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել արցախյան վերջին պատերազմի մասնակիցների կողմից: Նրանցից մեկը ԲՀԿ խորհրդի անդամ Սուրեն Օքմինյանն է: Նախաձեռնողների խոսքով՝ խաչքարը պետք է ոգեշնչման աղբյուր դառնա կրթօջախ հաճախող բոլոր սերունդների համար:

Մայիսի 6-ին լրացավ Ոսկեպարի անտառում հայրենիքի սահմանը պաշտպանելու մեկնող նոյեմբերյացնի 14 ոստիկան ազատամարտիկների մահվան 30-րդ տարելիցը: 2005 թ.-ից սկսած՝ ամեն տարի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին հարգանքի տուրք է մատուցում ԲՀԿ կանանց խորհրդի պատվավոր նախագահ Ռոզա Ծառուկյանը: «Անցյալի վերքերը դեռ չսպիացած՝ ցավոք նոր արհավիրք ու զոհեր ունեցանք: Պետք է խոնարհվել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած քաջորդիների հիշատակին»,- ասել է Ռոզա Ծառուկյանը: Նա ազատամարտիկների մայրերին ու այրիներին է փոխանցել Գագիկ Ծառուկյանի զորակցությունը՝ մաղթելով նրանց համբերություն, ուժ և կորով:

Ներկայացվող տեսանյութը նվիրված է կռվի դաշտում հերոսաբար ընկած Աբրահամ Մարուխյանին: 25-ամյա լեյտենանտը հրետանավոր էր, սակայն պատերազմի ընթացքում եղել է հետախույզների ջոկատում, մասնակցել հատուկ գործողությունների: Զոհվել է հոկտեմբերի 2-ի գիշերը՝ զինակիցների թիկունքը պաշտպանելիս: Տանը Աբրահամի սենյակը մնացել է անփոփոխ.ավելացել են միայն հերոսի նկարները, պարգևներն ու սպայական դաշույնը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։