Items filtered by date: Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021
Հինգշաբթի, 15 Ապրիլի 2021 22:00

Էպիկենտրոն 15.04.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Պատերազմի ժամանակ հավաքագրված և «Հայաստան» համահայկական հիմնադրամից կառավարությանը փոխանցված գումարի ծախսերի վերաբերյալ հաշվետվություն պետք է տա ոչ թե հիմնադրամը, այլ կառավարությունը, կարծում է հիմնադրամի գործադիր տնօրենը: Հայկակ Արշամյանի խոսքով՝ գումարը ծախսվելու է սոցիալական, առողջապահական և ենթակառուցվածքների ուղղություններով: Սփյուռքի գործերի հանձնակատարն էլ մտահոգություն է հայտնել պատերազմի ժամանակ սփյուռքից ստացված գումարի չափի վերաբերյալ: «Արդյո՞ք հավաքագրված մոտ 200 միլիոն դոլարն այն գումարն էր, որը ներկայացնում է սփյուռքի ամբողջ ռեսուրսը»,- դժգոհել է Զարեհ Սինանյանը:

Բողոքի ակցիա է տեղի ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Մի խումբ քաղաքացիներ կազմակերպությունից պահանջել են ստիպել Ադրբեջանին կատարել եռակողմ հայտարարության կետերն ու վերադարձնել հայ ռազմագերիներին: Ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել ՄԱԿ-ի գրասենյակին, ապա քայլերթով շարժվել դեպի Ռուսաստանի դեսպանություն:

«Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո»,-այսպես է Հայաստանի ԱԳՆ խոսնակն արձագանքել Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Երևանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, ինչը մնացել է անարձագանք: Աննա Նաղդալյանն անդրադարձել է նաև Հայաստանի տարածքի նկատմամբ Բաքվի նկրտումներին, գերիների վերադարձին և «Բայրաքթար»-ների հարցով Կանադայի հետ գործակցելուց հրաժարվելու մասին լուրերին:

Գործադիր մարմնի անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին, անդրադարձել հետպատերազմական իրավիճակին: Տարածքային կառավարման նախարարը հայտնել է, որ նոր ատոմակայանի վերաբերյալ բանակցություններ են գնում Ռուսաստանի հետ, առողջապահության ոլորտի պատասխանատուն էլ խոսել է պատվաստանյութերի պիտանիության ժամկետների մասին: ԲՀԿ-ն ԱԺ-ի այսօրվա նիստին ևս չի մասնակցել:

Կառավարությունը կրճատում է Նոր տարվա ոչ աշխատանքային օրերը: Նախագիծը բուռն քննարկման է արժանացել գործադիրի նիստում: Նախարարների մի մասը դեմ է եղել տոնական օրերը կրճատելուն՝ պատճառաբանելով, որ այդ շրջանում առևտրաշրջանառությունն ու ներքին տուրիզմը շատ ակտիվ են: Այնուամենայնիվ, նախագիծն ընդունվել է: Պետությունը պահուստային ֆոնդից 7 մլրդ դրամ է հատկացրել սոցապնախարարությանը՝ արցախցիներին տրամադրելու համար: Եվս 110 մլն ստացել է ԿԳՄՍ-ն՝ մարզերում երիտասարդական կենտրոններ կառուցելու համար:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։