Items filtered by date: Հինգշաբթի, 04 Մարտի 2021
Հինգշաբթի, 04 Մարտի 2021 22:05

Էպիկենտրոն 04.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 04 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 04.03.2021

Published in Անցուդարձ

Հադրութցիներն ակցիա են անցկացրել Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ դեսպանատների մոտ: Նրանք պահանջել են պայմաններ՝ հայրենի տներ իրենց անվտանգ վերադարձը կազմակերպելու համար: «Վաղ թե ուշ Հադրութն ու բռնազավթված մյուս շրջաններն ազատագրվելու են»-, հայտարարել են հադրութցիները: Նրանք նաև պահանջել են աջակցել հայ գերիների հայրենադարձման գործընթացին:

Արցախի օկուպացված տարածքների մի խումբ բնակիչներ այսօր հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Ինքնաբուխ ակցիայի մասնակիցները պահանջ են ներկայացրել վերադառնալու իրենց հարազատ բնակավայրեր և նշել են, որ իշխանությունները պետք է շարունակեն ուշադրության կենտրոնում պահել տեղահանվածների խնդիրները:

Վերաքննիչ քրեական դատարանը, Արշակ Վարդանյանի նախագահությամբ, քննել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը: Նիստն անցկացվել է դռնփակ, ներկա է եղել նաև Սաղաթելյանը, հանդես եկել ելույթով: Դատարանը խորհրդակցական սենյակում է, որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 16.00-ին: Սաղաթելյանը, հիշեցնենք, մեղադրվում է Գագիկ Սողոմոնյան անվամբ կեղծ օգտահաշիվ բացելու և պատերազմի ընթացքում քննադատական գրառումներ կատարելու համար:

«Իմ քայլ»-ը խմբակցությունը տապալել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը: Ֆրակցիայի ղեկավարի խոսքով՝ պատճառը ԲԴԽ նախագահի քաղաքական հայտարարություններն են: Ռուբեն Վարդազարյանի հրաժարականի պահանջ ներկայացնելու մտադրություն, սակայն, իշխող խմբակցությունը չունի: Այդ հարցն, ըստ Լիլիթ Մակունցի, ԲԴԽ-ի տիրույթում է: Հովիկ Աղազարյանն էլ նշել է, որ դատական համակարգում տեղի ունեցող գործընթացի հետևանքով դատավորներն ավելի զգույշ կգործեն և 10.000 դոլարի փոխարեն կվերցնեն 1000 դոլար կաշառք: Պատգամավորներն անդրադարձել են նաև նախօրեին ԱԺ-ում դիպուկահարների և լուսային նռնակների առկայությանը:

Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն այսօր հանդիպել են, քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: Վարչապետն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը, սակայն, որևէ հարցում համաձայնության չեն եկել: Փաշինյանն անթույլատրելի է համարել Զինված ուժերի Գլխավոր Շտաբի շուրջ ստեղծված իրավիճակն արտահերթ ընտրությունների հետ կապելը: Մարուքյանն ընդհակառակը՝ պնդել է, որ այդ երկու հարցերը միմյանց հետ կապված են: Նա նաև հավելել է, որ բանակցությունների 2-րդ փուլ է լինելու: Նշենք, որ Փաշինյանը հանդիպման հրավեր է ուղարկել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Կառավարության նիստում առողջապահության նախարարն առաջարկել է վերադառնալ դիմակ դնելու և կանխարգելիչ միջոցառումների խիստ ռեժիմին: Նիստից հետո լրագրողներն Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել են,թե ինչու՞ է իշխանությունը վիրուսի աճին զուգահեռ հանրահավաքներ անում: Իսկ կառավարությունը պատրաստվում է փոփոխություն անել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագրում:

Վազգեն Մանուկյանն առավոտյան ներկայացել է Քննչական կոմիտե: «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն, ինչպես և հայտարարել էր մինչև շենք մտնելը, իրեն ուղղված հարցերին չի պատասխանել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: «Սա սովորական քաղաքական հետապնդում է»,– հայտարարել է Մանուկյանը: Նրան,հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՔՕ 301-րդ հոդվածով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար: ստորագրությունը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։