Items filtered by date: Շաբաթ, 06 Փետրվարի 2021
Շաբաթ, 06 Փետրվարի 2021 22:03

Էպիկենտրոն 06.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 06 Փետրվարի 2021 21:30

Անցուդարձ 06.02.2021

Published in Անցուդարձ

Հերթական անգամ անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջել են հանդիպում Վաղարշակ Հարությունյանի հետ: Նրանք վստահեցրել են, որ պաշտպանության նախարարին ներկայացնելու են կոնկրետ առաջարկներ: Ծնողներին ամենից շատ զայրացնում է պատասխանատու մարմինների արհամարհական վերաբերմունքն ու ոստիկանների ներկայությունն իրենց հավաքների ժամանակ:

Բռնցամարտի հայկական ազգային ֆեդերացիան ներկայացնող մարզիկները ուսումնամարզական հավաք են սկսել օլիմպավանում: Փորձառու մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ մեր բռնցքամարտիկները նախապատրաստվում են Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին, որը որպես կանոն ուժեղ կազմ է հավաքում: Մեր բռնցքամարտիկների մարզմանը հետևել է նաև Էպիկենտրոնի սպորտային մեկնաբան Արամ Մանուկյանը:

Քաղաքային ավտոբուսային ցանցը թարմացվում է: Երեկվանից երթուղի է դուրս եկել նոր կոմպակտ ավտոբուսների առաջին խմբաքանակը: 26 համարի երթուղին Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապելու է Նորք Մարաշի հետ: Ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ,իսկ ուղեվարձը գանձվելու է մետաղադրամ ընդունող սարքի միջոցով: Այս նորարարությամբ վարորդը այլևս հսկիչ չի լինի: Հավելենք, որ քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող էր ճանաչվել «Մուլտի մոթորս» ընկերությունը, որը պետք է ներկրի 100 կոմպակտ ավտոբուսներ:

Այսօր արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Սևակ Խոյեցու տարեդարձն է, նա կդառնար 33 տարեկան: Այդ առիթով Ջրվեժի միջնակարգ դպրոցի մարզադահլիճն անվանակոչվել է հերոսի անունով: Պատերազմի 2-րդ օրը ռազմաճակատ մեկնած Սևակը զոհվել է հոկտեմբերի 19-ին՝ Արցախի հյուսիսարևելյան հատվածի պաշտպանության ժամանակ: Հարազատները, ընկերներն ու աշակերտներն առաջին անգամ տարեդարձը նշել են առանց Սևակի ֆիզիկական ներկայության:

Աբովյանի թիվ 1 դպրոցում կրքերը չեն հանդարտվում: Դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները շարունակում են դասադուլը՝ իրենց բողոքը հայտնելով նոր տնօրենի դեմ: Նրանց պնդմամբ՝ Քարմիլե Առաքելյանի նշանակումը քաղաքական դրդապատճառներ ունի: Մեր նկարահանող խումբն այսօր ևս եղել է դպրոցում, փորձել մեկնաբանություն ստանալ նորանշանակ տնօրենից: Վերջինը, սակայն, հրաժարվել է խոսել: Ի դեպ, նրա աշխատասենյակն այսօր ևս եղել է ոստիկանների հսկողության ներքո:

Երկրաշարժը զգալի վնասներ է հասցրել էպիկնետրոնային գոտու հարակից բնակավայրերում: Շենքերի խարխլված հիմնապատեր, վնասված միջնորմներ ու հենասյուներ: Տներից շատերում գիշերելը խիստ վտանգավոր է դարձել, բազմաթիվ բնակիչներ պատրաստվում են առաջիկա գիշերն անցկացնել մեքենաներում՝ անվտանգության նկատառումներով: Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում և Շորժայում տագնապով սպասում են նոր հետցնցումների: Պետական մարմինները գնահատում են բնական աղետի հասցրած վնասի չափը:

 

Երկրաշարժը զգալի վնասներ է հասցրել էպիկնետրոնային գոտու հարակից բնակավայրերում: Շենքերի խարխլված հիմնապատեր, վնասված միջնորմներ ու հենասյուներ: Տներից շատերում գիշերելը խիստ վտանգավոր է դարձել, բազմաթիվ բնակիչներ պատրաստվում են առաջիկա գիշերն անցկացնել մեքենաներում՝ անվտանգության նկատառումներով: Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքում և Շորժայում տագնապով սպասում են նոր հետցնցումների: Պետական մարմինները գնահատում են բնական աղետի հասցրած վնասի չափը:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։