Items filtered by date: Շաբաթ, 05 Հունիսի 2021
Շաբաթ, 05 Հունիսի 2021 21:00

Ավտո դրայվ 05.06.2021

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 05 Հունիսի 2021 20:30

Անցուդարձ 05.06.2021

Published in Անցուդարձ

ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Մինչև այդ՝ Աբովյանում համակիրների հետ հանդիպմանը, վարչապետի պաշտոնակատարը հանգամանալից խոսել է Արցախի հարցի բանակցային գործընթացի մասին:

Արցախյան պատերազմից հետո հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնում 3756 ԴՆԹ փորձաքննություն է արվել: Կենտրոնում աշխատել է չորս գենետիկ փորձագետ: Մասնագետները, գիշեր-ցերեկը մեկ արած, աշխատել են, որպեսզի կարողանան օգնել որդեկորույս ծնողներին: «Երկրի վրա դժոխքի մասին լավագույն պատկերացումներն ունենք հենց մենք»,-արցունքն աչքերին՝ ասում են փորձագետները:

Հասարակական-քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ կլոր սեղանի շուրջ քննարկել են Հայաստանի պետականության և ազգային անվտանգության սպառնալիքները, ներկայացրել իշխանության վերարտադրությունը կանխելու վերաբերյալ իրենց պատկերացումները: Կարծիքներ են հնչել նաև նախընտրական և հետընտրական հնարավոր զարգացումների մասին:

Օնիկ Գասպարյանը կոշտ է արձագանքել իր հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած նոր մեղադրանքներին, որոնք վերաբերում են նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում Ղազախի շրջանի գյուղերի հանձնմանը: «Նոյեմբերին Ղազախի շրջանի գյուղերի թեման եղել է: Գլխավոր շտաբի պետն ասում էր՝ ստորագրի՛ էդ թուղթը, ես ասել եմ ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի»,-երեկ Արտաշատում հայտարարել էր Փաշինյանը: Armlur.am-ին փոխանցած հայտարարության մեջ գեներալ գնդապետն իր նախկին վերադասին կոչ է արել չանցնել պարկեշտության սահմանները:

Հայաստանի նկարիչների միությունում երեկ բացվել է Անդրանիկ Սուսերցու նկարների ցուցահանդեսը: Վարպետը ստեղծագործում է 1970-ականներից և այսօր էլ վրձինը վայր չի դնում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը մարզագույք է հատկացրել Նորք Մարաշի մանկապատանեկան մարզադպրոցին: Գագիկ Ծառուկյանի կողմից նաև դրամական պարգև է հանձնվել մարզադպրոցի սան Հովհաննես Փափազյանին,որը վերջերս դարձել էր բռնցքամարտի աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը մարզագույք է հատկացրել Նորք Մարաշի մանկապատանեկան մարզադպրոցին: Գագիկ Ծառուկյանի կողմից նաև դրամական պարգև է հանձնվել մարզադպրոցի սան Հովհաննես Փափազյանին,որը վերջերս դարձել էր բռնցքամարտի աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։