Հայաստանում տարեկան 600-700 երեխա ծնվում է մահացած:Գործող կարգավորումներով՝ մեռելածին պտուղը ոչնչացվում է որպես կենսաբանական թափոն՝ չհամարվելով այդպիսին: Իսկ հուղարկավորություն հիմնականում չի կատարվում, քանի որ դրա համար պետք է նախ գրանցել մահը: Մինչդեռ մեր երկրում մեռելածին պտուղների մահվան գրանցում չի կատարվում: Օրենսդրական բացը լրացնելու համար առողջապահության նախարարությունը առաջարկում է մի շարք առանցքային փոփոխություններ: