Items filtered by date: Շաբաթ, 03 Հուլիսի 2021
Շաբաթ, 03 Հուլիսի 2021 22:01

Էպիկենտրոն 03.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 03 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 03.07.2021

Published in Անցուդարձ

Վաստակավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը հայտարարել է, որ իրեն առաջարկել են ոչ թե թողնել աշխատանքը, այլ դուրս գալ Համալսարանական թիվ 1 հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի շենքից: Հնչող հայտարարություններին արձագանքել է Բժշկական համալսարանի ռեկտորը: Արմեն Մուրադյանը պարզաբանել է,որ Սահակյանի առաջ դրված պահանջը կապված է այդ շենքում նախատեսվող նորոգման աշխատանքի հետ, իսկ բաժանմունքի տեղափոխությունը ժամանակավոր է:

Բաքվում երեկ ավարտվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, նրանցից 2-ը դատապարտվել են 4 տարվա,12-ը՝ 6 ամսվա ազատազրկման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը դժվարանում է ասել՝ Բաքուն կազատի՞ 12 հայ ռամագերիներին,թե՞ ոչ: Իրավապաշտպանի պնդմամբ՝ տղաները պետք է անհապաղ ազատ արձակվեն: Նույն համոզմանն է նաև Փաստաբանների պալատի փոխնախագահ Հարութ Ակլունցը: Նա ևս պնդում է,որ գերիների վերադարձը չպետք է կապել ապօրինի դատական գործընթացի արդյունքում կայացած դատական ակտի հետ:

ՀԱՊԿ-ը չի միջամտի Հայաստանի սահմանին ադրբեջանցիների ներխուժումից հետո ստեղծված իրավիճակին:«Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարը: Ստանիսլավ Զասի խոսքով՝ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի դեպքում, մինչդեռ Հայաստանի պարագայում ըստ գլխավոր քարտուղարի՝ զոհեր չկան, կրակոցներ չկան:

Նկարիչների միությունում երեկ բացվել է երիտասարդ նկարչուհի Մարիամ Ստեփանյանի նկարների անհատական ցուցադրությունը: Հեղինակը ստեղծագործում է սև ու սպիտակով՝ գունեղ տպավորություն թողնելով արվեստասերների աչքին: Թերլեմեզյան քոլեջի շրջանավարտի հաջորդ կանգառը Չինաստանն է:

Եվրամիությունը պատրաստվում է առաջիկա 5 տարում հսկայական ներդրումներ իրականացնել Հայաստանում: Խոսքը մոտավորապես 1 ու կես միլիարդ եվրոյի ծրագրերի մասին է: Հատուկ ուշադրության է արժանանալու Սյունիքի մարզը: «Բրյուսելը  պատրաստ է ոչ միայն նյութապես օգնել վերակառուցել ճանապարհներն ու կամուրջները, այլև հաշտության և խաղաղ համակեցության ուղիները Հարավային Կովկասի տարածաշրջանում»- հայտարարել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

44-օրյա պատերազմից հետո շատ ընտանիքներ կանգնեցին ծնողի կորստի մասին փոքրիկներին հնարավորինս անցավ հայտնելու խնդրի առաջ: Հասկանալով հարցի լրջությունը՝ մի խումբ անձինք համախմբվել ու ստեղծել են երեխայի համար կյանքի ու մահվան մասին պատմող գիրք: Գաղափարն առաջացել է, երբ այդպիսի խնդրի առաջ կանգնած մայրիկը հոգեբանի հետ միասին երեխաների հեքիաթաթերապիայի ձեռնարկ է փնտրել ու չի գտել:

Մինչև նոր կառավարության ձևավորումը այս կամ այն պաշտոնին հավակնելու մասին շրջանառվում են տարբեր գործիչների անուններ: Չեն դադարում խոսակցությունները Հայկ Մարությանի անվան շուրջ, մամուլը գրում է, որ ԱԳ նախարարի պաշտոնը բաժին կհասնի իշխող ուժի ներկայացուցիչներից մեկին: «Էպիկենտրոնը» այս և 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքի մեկնարկի մասին զրուցել է «Իմ քայլը» խմբակվության պատգամավորների հետ, նաև տեղեկացել, թե ինչ գործունեություն են ծավալելու «Բարգավաճ Հայաստան» և  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

ԵՄ-ն այս շաբաթ որոշեց չեղարկել Հայաստանի քաղաքացիների համար եվրոպական երկրներ մուտքի արգելքը:Աշխարհում նոր վիրուսներ ու Քովիդի շտամներ են հայտնաբերվում:«Էպիկենտրոնը» զրուցել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում զբոսաշրջային այս շրջանում այլ երկրներից ներթափանցող վարակների դեմ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։