Items filtered by date: Չորեքշաբթի, 07 Հուլիսի 2021
Չորեքշաբթի, 07 Հուլիսի 2021 22:01

Էպիկենտրոն 07.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 07 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 07.07.2021

Published in Անցուդարձ

Շիրակում ոռոգման ջուրը հողամասեր չի հասնում, մարզի համար աննախադեպ շոգից ու երաշտից բերքը փրկել չի հաջողվում: Կառնուտի ջրամբարում կուտակված ջրային ռեսուրսները բավարար չեն: Խնդրին լուծում գտնելու համար մարզի բնակիչները մի քանի անգամ փակել են Երեւան-Գյումրի ավտոճանապարհը, հանդիպել պատասխանատու պաշտոնյաների հետ: Այսօր ջրային կոմիտեի նախագահը Շիրակ կատարած այցի ժամանակ նշել է,որ խնդիրը շուտով լուծում կստանա:

Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի ընտրության հարցը որոշելու վերաբերյալ նիստը հետաձգվել է: Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրել է, որ փոխադարձ համաձայնությամբ հրաժարվել է Ավետյանի շահերի պաշտպանությունից: Ըստ ՀՔԾ-ի՝ համայնքապետի վերաբերյալ ընտրական մի շարք հանցագործություններ կատարելու կասկածանք է ներկայացվել: Գորիսի քաղաքապետը դատարանի բակում հայտարարել է, որ Քարահունջի ղեկավարին առաջադրված մեղադրանքը կեղծիք է:

 

«Մի քանի օրից Գեղարքունիքի մարզի սահմանի երկայնքով կտեղակայվեն ռուս զինվորականներ,հայ և ադրբեջանցի զինծառայողները դուրս կբերվեն»,-այս մասին հայտարարել է Գեղարունիքի մարզպետը:Գնել Սանոսյանի խոսքով՝ սահմանին իրավիճակը հանդարտ է,միջադեպեր չկան: Թե որքան պետք է ռուս զինվորականները մնան Գեղարքունիքի սահմանին՝ մարզպետը չի հստակեցրել:

 

Հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուսաստանյան սահմանապահների ներկայությունը ընդլայնելու հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են: Այս մասին «Էպիկենտրոնին» ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ շատ կարևոր է անել այնպես,որ տեղի բնակիչները հնարավորինս հարմարավետ զգան իրենց նոր ու անսովոր պայմաններում: Կոպիրկինը նաև անդրադարձել է հայ ռազմագերիների վերադարձի հարցին:


Այսօր առավոտյան Երևանում աշխատանքն է սկսել Պարեկային ծառայությունը: Նոր համազգեստ կրող և նոր ավտոմեքենաներով շրջող պարեկները փոխարինում են Ոստիկանության Պարեկապահակային ծառայությանը և Ճանապարհային ոստիկանությանը: Ինչպե՞ս է անցել ծառայողների առաջին աշխատանքային օրը և ի՞նչ սպասելիքներ ունեն քաղաքացիները մայրաքաղաքի կարգ ու կանոնը վերահսկող նոր համակարգից՝ պարզել է Մարիամ Ավանեսյանը:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։