Items filtered by date: Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021 22:00

Էպիկենտրոն 21.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 21 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 21.07.2021

Published in Անցուդարձ

«Մոդեռնա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին Երևանի պետական բժշկական համալսարանը շնորհել է պատվավոր դոկտորի կոչում: Համալսարանի պրֆոեսորա-դասախոսական կազմի հետ զրույցում Աֆեյանը հստակ ժամկետներ չի նշել, թե երբ ամերիկյան «Մոդեռնա» պատվաստանյութը կլինի Հայաստանում.այդ հարցը կառավարության տիրույթում է: Այսուհանդերձ, հեղինակավոր գիտնականը հույս է հայտնել,որ ԱՄՆ-ը մոտ ապագայում որոշ քանակով պատվաստանյութ կտրամադրի Հայաստանին,աjդ թվում «Մոդեռնա»:

 

Արաբական Միացյալ Էմիրություններում հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Դուբայ էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսը: Լայնամասշտաբ այս միջոցառմանը մասնակցելու է 192 երկիր,ինչը մինչ այժմ կազմակերպված էսքպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է: Հայաստանը ցուցահանդեսին ներկայանալու է նորովի և ժամանակակից մոտեցումներով:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արմեն Չարչյանն ազատ է արձակվել: Դատավոր Վահե Միսակյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը խափանման միջոց կալանավորումը 15 մլն դրամ գրավով փոխարինելու վերաբերյալ: Կալանավայրից դուրս գալուց հետո պրոֆեսորը լրագրողներին ասել է,որ այս ընթացքում հասցրել է հանգստանալ,հետաքրքիր գրքեր կարդալ: Արմեն Չարչյանը պատրաստվում է վերցնել պատգամավորի մանդատը և աշխատել խորհրդարանում:

Մինչև 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի մեկնարկը 7-րդ գումարման ԱԺ-ն շարունակում է գործել: Վերջին արտահերթ նիստում նույնիսկ նոր պատգամավոր է երդվել: Արա Մելիքջանյանը,սակայն,մանդատը ստանալուց անմիջապես հետո «Իմ քայլ»-ից դուրս գալու դիմում է գրել:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։