Items filtered by date: Ուրբաթ, 05 Փետրվարի 2021
Ուրբաթ, 05 Փետրվարի 2021 22:15

Էպիկենտրոն 05.02.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 05 Փետրվարի 2021 20:30

Անցուդարձ 05.02.2021

Published in Անցուդարձ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը քննարկման պետք է դրվեր ավելի վաղ, սակայն Մայր բուհն ու Երևանի պետական բժշկական համալսարանը պահանջել էին հետ կանչել այն՝ որոշ կետեր համարելով անընդունելի: Խոսքը, մասնավորապես, այն առաջարկի մասին էր, որով բուհերի ռեկտորներին պետք է նշանակեր նախարարը: Նոր տարբերակում այդ կետը չկա:

Փետրվարի 1-ին Ռուսաստան մեկնած և դեպորտացիայով  Հայաստան վերադարձած քաղաքացիները երկու օր է՝  «Զվարթնոց» օդանավակայանում են գիշերում: Նրանք Մոսկվայի օդանավակայանի անցակետից հետ էին ուղարկվել՝ կորոնավիրուսի թեստի ձևաթղթի կեղծ լինելու՝ QR կոդը չճանաչելու պատճառով:  Քաղաքացիները պահանջում են,  որպեսզի  իրենց վրայից դեպորտը հանեն, վերականգնեն տոմսերը: Արդեն երեք օր է՝ բարձրաձայնում են խնդիրը, սակայն հարցին լուծում այդպես էլ չի տրվում: Մեր գործընկեր Արթուր Հակոբյանը փորձել է պարզել՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու կատարվածի համար՝ օդանավակայա՞նը, լաբորատորիա՞ն, թե՞ ավիաընկերությունը:

Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այսօր ևս աշակերտներն ու մանկավարժները բոյկոտել են դասապրոցեսը և բողոքի ակցիա արել նոր տնօրենի դեմ, որն, ըստ իրենց՝ Կոտայքի նախկին մարզպետի հովանավորյալն է: Տնօրեն Քարմիլե Առաքելյանն այսօր ստիպված է եղել փակվել իր աշխատասենյակում, որը հսկել են մեծ թվով ոստիկաններ: Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետի և կոլեկտիվի հանդիպումից հետո որոշվել է դիմել նախարարին՝ տնօրենի նշանակման հրամանը չեղյալ հայտարարելու և դպրոցի կառավարման խորհրդի կազմը փոխելու պահանջով:

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի լսարաններից մեկն այսուհետև կկրի Հայաստանի վաստակավոր բժիշկ Ռոբերտ Քարամյանի անունը: Ականավոր վիրաբույժը մեծ ավանդ ունի ոչ միայն բժշկության ոլորտում, այլև Արցախյան առաջին պատերազմում:

Անհետ կորած զինծառայողների ծնողները հերթական անգամ հավաքվել են ՊՆ շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում Վաղարշակ Հարությունյանի հետ: Քաղաքացիների խոսքով՝ այլևս հնարավոր չէ հանդուրժել ստեղծված անորոշությունը: Նրանք հայտարարել են, որ եթե նախարարը նորից չընդունի իրենց, անցնելու են ավելի կտրուկ գործողությունների: Հավաքի ընթացքում ընդհարում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև:

«Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը»,- Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ինտեգրացիոն գծով գործընկերների հետ սերտ գործակցության: Փաշինյանը խոսել է տնտեսության մասին, սակայն Արցախի պատերազմին, գերիների վերադարձի խնդրին չի անդրադարձել: Ղրղզստանի նոր վարչապետի հետ հանդիպմանն էլ քննարկվել են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումից հետո ստեղծվող հնարավորությունները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։