Որոշ լրատվամիջոցներ երեկ տեղեկատվություն էին հրապարակել, թե իբր ՙՄուլտի Գրուպ՚ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի ՙԱրարատ՚ կոնյակի, գինու, օղու կոմբինատը հրաժարվում է ընդունել գյուղացիների խաղողն ու դադարեցրել է բերքի մթերումը: Գագիկ Ծառուկյանը լուրն իմանալուն պես մեկնել է Արարատի և Արմավիրի մարզ՝ հենց տեղում խաղողագործներից ճշտելու տեղեկատվության օբյեկտիվությունը: Գյուղացիները Գագիկ Ծառուկյանին հայտնել են, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում և կոմբինատը, խաղողի ընդունման առաջին իսկ օրից, մթերումն իրականացնում է առանց դադարի և պատճաշ մակարդակով:
Մուլտի Գրուպ կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն այցելել է Արմավիրի մարզ, հանդիպել տեղի խաղողագործների հետ: Նոր Ամասիա համայնքում գործող Երևանի ՙԱրարատ՚ կոնյակի, գինու, օղու կոմբինատի մթերման կայանում Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին հորդորել է բերքը դաշտից շուտ չհավաքել, որպեսզի հերթեր չկուտակվեն և աշխատանքն ընթանա առավել արդյունավետ կերպով: Գագիկ Ծառուկյանը գյուղացիներին կոչ է արել չանհանգստանալ՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ կոմբինատը, չնայած խաղողի կարիք չունի, սակայն, կպահպանի մթերման նախորդ տարվա ծավալները և մինչև խաղողի ընդունման ավարտը կաշխատի հագեցած ռեժիմով:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv