Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը:  ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից  Ռիոյում Հայաստանին հաղթանակ պարգևած հայ մարզիկներն ու նրանց մարզիչները խոշոր պարգևատրումներ են ստացել: 20 ամյա ընդմիջումից հետո Հայաստանին օլիմպիական ոսկի պարգևած Արթուր Ալեքսանյանին ՀԱՕԿ նախագահը նվիրել է  Երևանի  կենտրոնում  գտնվող ավելի քան մեկ միլիոն դոլար արժողությամբ 300 քառակուսի մետր ունեցող բնակարան:  Իր խոստմանը հավատարիմ ՀԱՕԿ նախագահը Ռիոյում անարդարության պատճառով ոսկուց զրկված Միհրան Հարությունյանին նույնպես պարգեւատրել է որպես չեմպիոն ՝ նրան ևս նվիրելով մեկ միլիոն դոլար արժողությամբ բնակարան: Օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը նույնպես արժանացել են խոշոր պարգևների: Սիմոն Մարտիրոսյանն արժանացել է 30 միլիոն դրամի,  Իսկ Գոռ Մինասյանին Գագիկ Ծառուկյանը նվիրել է  4  սենյականոց բնակարան Գյումրիում և 30 միլիոն դրամ: ՀԱՕԿ նախագահը բնակարան է  նվիրել նաև ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, իսկ ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանն արժանացել են 10-ական միլոն դրամ պարգևի: 5-ական միլիոն դրամ պարգև էլ ստացել են մեր  մյուս օլիմպիական հերոսների անձնական մարզիչները:

Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիումարս Հաշեմիի և Հայ մշակութային «Արարատ» կազմակերպության հրավերով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երկօրյա աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում էր: Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանում ՀԱՕԿ նախագահին դիմվարելու էին եկել տեղի հայ համայնքի և  ազգային իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները:  Գագիկ Ծառուկյանին առաջինն ընդունել է Իրանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Քիումարս Հաշեմին: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայ գործընկերոջը բարձր մակարդակի  ընդունելության է արժանացրել: Ջերմ ու բարեկամական  զրույցի ընթացքում երկու երկրների սպորտային ոլորտի պատասխանատուները երկկողմ գործակցության հարցերի լայն շրջանակ են քննարկել:  Նրանց գնատահատմամբ՝ թե՛ Իրանը, և թե՛ Հայաստանը հսկայական պոտենցիալ ունեն սպորտի բնագավառում: Կան մարզաձևեր, որտեղ իրանցի և հայ մարզիկները լավագույնն են աշխարհում: Երկու երկրներ էլ  ունեն ժամանակակից պահանջներին համապատասխանող մարզական գերհագեցած հաստատություններ, ինչը թույլ է տալիս էլ ավելի խորացնելու բարեկամ Իրանի և Հայաստանի միջև մարզական ոլորտի գործակցությունը: Գագիկ Ծառուկյանն ու Քիումարս Հաշեմին երկկողմ փոխգործակցության համաձայնագիր են ստորագրել: Կողմերը պարտավորվել են փորձի փոխանակման ծրագրեր իրականացնել, կազմակերպել մարզիկների և մարզիչների փոխադարձ այցելություններ, անցկացնել ուսումնամարզական հավաքներ, համատեղ պայքար մղել դոպինգի դեմ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.

epikentron@kentron.tv
info@kentron.tv

Արխիվ

« September 2026 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։