«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վաղ առավոտից հունիսի 1-ին նվիրված տոնական միջոցառումներն են անցկացվել նաև Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: Հիմնադրամը մարզի հազարավոր երեխաներին բազմաթիվ անակնկալներ է մատուցել: Տոնին, ավանդույթի համաձայն, միացել է նաև ԲՀԿ նախագահ, Աբովյանի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը՝ կրտսեր որդու՝ Հովհաննեսի հետ: «Երեխաներն են մեր ապագան կերտողներն ու հայրենիքը շենացնողները, մեր բոլորի խնդիրը պետք է լինի նրանց համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելը»,-իր շնորհավորական խոսքում ասել է Գագիկ Ծառուկյանը:
Օլիմպիական ավանում աշխույժ եռուզեռ է: Տարածաշրջանում նմանը չունեցող մարզակառայուցը ընդունել է առաջին հյուրերին: Այնտեղ առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում են մեր ըմբիշները: Օլիմպավանում հայ մարզիկների առաջին ուսումնամարզական հավաքին հետևել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv