Ազգային ժողովը շարունակում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանի աշխատանքը: 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրման իրավունքը խմբակցությունների միջև բաշխվել է հետևյալ համամասնությամբ` 9 հանձնաժողովի նախագահներին առաջադրում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3 հանձնաժողովի նախագահներին՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Ընդդիմությունն ընտրել է Տնտեսական, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովները: Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Վահե Հակոբյանին: Քննարկվել է նաև Պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանի ընտրության հարցը: Քվերակությունը վաղն է: Այսօր խորհրդարանում նաև հայտնի է դարձել, որ Հայաստան դաշինքը Սահմանադրական դատարան կներկայացնի դիմում՝ ԱԺ Հայաստան խմբակցության կալանավորված պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով:
Երևանի Կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիայով են դիմավորել տնօրենի նոր պաշտոնակատարին: Արևիկ Մկրտչյանն այստեղ նոր մարդ չէ, բայց աշխատակիցները նրան չեն ցանկանում տեսնել ղեկավարի աթոռին: Էպիկենտրոնին պարզաբանում են տվել նաև քաղաքապետարանից:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv