Items filtered by date: Շաբաթ, 07 Օգոստոսի 2021
Շաբաթ, 07 Օգոստոսի 2021 22:00

Էպիկենտրոն 07.08.2021

 

 

Published in Էպիկենտրոն

Շիրակի մարզի մի շարք համայնքներում օրերս տեղացել է ուժեղ կարկուտ: Հողագործները մեծ կորուստներ են կրել. ամբողջովին վնասվել են ինչպես բանջարաբոստանային կուլտուրաները,այնպես էլ մրգատու այգիները: Այժմ հաշվարկվում են գյուղացիների կրած վնասները:

 

Հավանաբար արդեն այս ամիս Հայաստանը կսկսի արտադրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Այս հնարավորության մասին խոսվում էր դեռ ամիսներ առաջ, հարցը քննարկվում էր պետական մակարդակով: Վերջերս Ռուսաստան էր գործուղվել Էկոնոմիկայի նախարարը: Վահան Քերոբյանը «Էպիկենտրոնին» ասել է, որ սկզբում կազմակերպվելու է Սպուտնիկ V-ի շշալցման գործընթացը, ավելի ուշ արտադրությունը: Չի բացառվում, որ Հայաստանում արադրված պատվաստանյութը նաև վաճառվի հարևան երկրներին:

Հովհաննես Հովհաննիսյանին ռեկտորի պաշտոնակատար նշանակելը ԵՊՀ-ում նոր հարցեր է առաջացրել: Կարծիքներ կան, որ իշխող ուժը ևս մեկ քայլ է անում համալսարանը քաղաքականացնելու ուղղությամբ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն, ընդհակառակը՝ պնդում է, որ Հովհաննիսյանը ապաքաղաքական պաշտոնյա է:

Ականապատ տարածքների քարտեզների հարցն ու գերիների վերադարձը բոլորովին տարբեր խնդիրներ են և պետք է լուծվեն տարբեր խողովակներով: Այս համոզմանն է Մարդու իրավունքների պաշտպանը: Ադրբեջանում պահվող հայ զինծառայողների խնդրով Արման Թաթոյանի գրասենյակը մշտական կապ է պահում ինչպես միջազգային կառույցների, այնպես էլ տարբեր երկրների խորհրդարանների հետ:

Այս գիշեր Հայաստան է վերադարձել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեկան ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օդանավակայանում բարձր արդյունք գրանցած մարզիկին դիմավորել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,ինչպես նաև մարզաշխարհի ներկայացուցիչները: Ալեքսանյանը իր հետ Հայասատան է բերել արծաթե մեդալ, թեև ասում է՝ Տոկիո էր գնացել ոսկու հետևից:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։