Երկու անհաջող փորձից հետո «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը 64 կողմ, 37 դեմ ձայնով ընտրվել է ԱԺ փոխխոսնակ: Խորհրդարանի նախագահության վերջնական կազմը հաստատելուց հետո պատգամավորներն անցել են մշտական հանձնաժողովների կազմավորմանը: Իշխանությունը մերժել է ընդդիմության առաջարկը ստեղծել Արցախի հարցերի մշտական հանձնաժողով: Ընթացել է բուռն քննարկում: Ալեն Սիմոնյանն անջատել է Աննա Մկրտչյանի խոսափողը՝ վարչապետին «Նիկոլ» և «կապիտուլյանտ» ասելու համար: Մինչ դահլիճում բանավեճ էր ընթանում, խորհրդարանի միջանցքում Վահե Ղալումյանը հայտարարել է, որ Տավուշում կան ադրբեջանական հողեր:
Թանգարանի բացմանն ընդառաջ ցուցատախտակները լրացվում են ուրարտական շրջանի հավաքածուով: Այդ նպատակով այսօր Երևանի պատմության թանգարանը և Հայաստանի գինու պատմության թանգարանը գործակցության հուշագիր են ստորագրել:Դրանից անմիջապես հետո 13 բացառիկ էքսպոնատ՝ հատուկ ուղեկալներով, Երևանից տեղափոխվել է Արագածոտն՝ ժամանակավոր ցուցադրության:
Պետական կամերային երաժշտական թատրոնի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են արել: Նրանք պահանջում են, որ վարչապետն անձամբ ծանոթանա կամերայինը Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի հետ միավորելու նախագծին և խնդրին լուծում տա: ԿԳՄՍ նախարարն ասել է, որ բողոքողներին հասկանում է, սակայն չի պատրաստվում փոխել դիրքորոշումը:
Կառավարության նիստից հետո լրագրողները փորձել են պարզել, թե ի՞նչ կապ ունի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նորանշանակ նախարարն իր ենթակայության տակ գտնվող ոլորտի հետ: Որքա՞ն տնտեսական աճ է կանխատեսել Էկոնոմիկայի նախարարը և ի՞նչ է նկատի ունեցել արդարադատության նախարարը, երբ խոսել է լրագրողների ազատ տեղաշարժը խոչընդոտելու մասին: Ճեպազրույցների մանրամասները՝ տեսանյութում:
Առաջին նիստն է անցկացրել նոր ձևավորված կառավարությունը: Վարչապետը հայտարարել է, որ առաջիկայում զբաղվելու են գործադիրի ծրագրի իրականացման միջոցառումներով: Շուտով Հայաստանում էլեկտրոնային ծառայությունները՝ մասնավորապես սոցցնացերում գովազդն ու առևտուրը, մտնելու են հարկային դաշտ: Այս տարի Սևանից ջրառն ավելի մեծ ծավալով է լինելու.նախատեսված 170 մլն խմ-ի փոխարեն՝ բաց է թողնվելու 245 մլն խմ: Նիստի մանրամասներին տեղյակ է Աիդա Կարապետյանը:
Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Հայաստանի և Արցախի կառավարությունները քննարկել են Արցախի տնտեսական զարգացման ծրագրերը: Անդրադարձ է կատարվել բանկային համակարգին, բնակարանային խնդիրներին: Արցախի նախագահը ներկայացրել է պետբյուջի մուտքերի ցուցանիշները, էներգետիկ, ջրային, գյուղատնտեսական նախագծերը:
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի օլիմպիական խաղերից հայրենիք կվերադառնա բրոզե մեդալով: 32-րդ ամառային օլիմպիական խաղերում հայ մարզիկը փայլուն հաղթարշավ ունեցավ՝ իր ճանապարհին պարտության մատնելով նաև ադրբեջանցի մրցակցին: Բաչկովը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ համառ պայքարում զիջել է ամերիկացի բռնցքամարտիկին և նվաճել բրոնզե մեդալ: Ծագող արևի երկրից՝ Արամ Մանուկյանի տեսանյութը:
Հայաստանը շուտով կունենա նորաձևության համաշխարհային մի քանի բրենդների պաշտոնական հասցե: Ջանֆրանկո Ֆերրե, Լուի Ֆերո, Պիեռ Կարդեն, Ալեսանդրո Դել Ակուա՝ հայտնի անունների մուտքը մեր երկիր ապահովելու է «Մուլտի գրուպ»-ը: «Մուլտի գրուպ» կոնցեռնը և համաշխարհային հեղինակություն վայելող «Փարիզ գրուպ»-ը ստորագրել են գործակցության հուշագիր: Հայտնի ապրանքանիշերը Հայաստանում ներկայացվելու են Աութլեթ մոլում:
Հայաստանը շուտով կունենա նորաձևության համաշխարհային մի քանի բրենդների պաշտոնական հասցե: Ջանֆրանկո Ֆերրե, Լուի Ֆերո, Պիեռ Կարդեն, Ալեսանդրո Դել Ակուա՝ հայտնի անունների մուտքը մեր երկիր ապահովելու է «Մուլտի գրուպ»-ը: «Մուլտի գրուպ» կոնցեռնը և համաշխարհային հեղինակություն վայելող «Փարիզ գրուպ»-ը ստորագրել են գործակցության հուշագիր: Հայտնի ապրանքանիշերը Հայաստանում ներկայացվելու են Աութլեթ մոլում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv