Այս օրերին աշխարհի ուշադրության կենտրոնում Տոկիոն է, որտեղ ընթանում են 32-րդ ամառային օլիմպիական խաղերը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով խաղերն ընթանում են խիստ սահմանափակումներով. չկան երկրպագուներ, առանց որոնց սպորտը կորցնում է իր հմայքը: Մեր մարզական մեկնաբան Արամ Մանուկյանը փորձել է պարզել,թե ինչ մթնոլորտ է Ճապոնիայի մայրաքաղաքում և առհասարակ ինչով է առանձնանում Ծագող արևի երկիրը:
Փակ-գաղտնի քվերակությամբ 71 կողմ, 0 դեմ ձայներով Հակոբ Արշակյանն ընտրվել է ԱԺ փոխնախագահ: Ընդդիմությունը, ինչպես նախապես հայտարարել էր, քվեարկությանը չի մասնակցել:Խորհրդարանն այնուհետև սկսել է քննարկել երրորդ՝ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Իշխան Սաղաթելյանին: Քվեարկությունը տեղի կունենա վաղը:Այսօրվա նիստը ևս անցել է լարված մթնոլորտում: Վիճաբանություն է սկսվել Սեյրան Օհանյանի այն հայտարարությունից հետո, որ ՔՊ-ի ջոկատը Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին չի մասնակցել:
17 տարվա ընթացքում ավելի քան 150 երեխա Էրեբունի բժշկական կենտրոնում Կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շնորհիվ արդեն լսում է: Լսողական խնդիր ունեցող երեխաների համար 2004 թվականից մեծ թիմ է աշխատում:
Արցախի նախագահն այցելել է Մարտակերտ, բնակիչների հետ խոսել երկրի անվտանգության ու կարգավիճակի մասին:«30 տարի առաջ կերտած հաղթանակը վերջնական չէր, իսկ այսօրվա պարտությունը ճակատագրական չէ»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Նա կարևոր է համարել Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությունը, նաև սթափվելու և աշխատելու կոչ է արել համայնքապետերին:
Իսկ այսօր վարչապետը շարունակել է ներկայացնել պետական գերատեսչությունների նորանշանակ ղեկավարներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին, նրա փոխարեն Արդարադատության նախարար նշանակված Կարեն Անդրեասյանին և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նշված ոլորտները ղեկավարած պաշտոնյաներին և հանձնարարություններ է տվել կառույցների նոր պատասխանատուներին:
Նիկոլ Փաշինյանը ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին: Անդրադառնալով անվտանգության խնդիրներին՝ վարչապետը հայտարարել է, որ մեր երկրի շուրջ բավականին լարված իրավիճակ է: «Ունենալ դեմարկացված և դելիմիտացված սահմաններ, մոտավորապես նույնն է, թե ունենալ պարիսպ սեփական երկրի շուրջ»,- նշել է կառավարության ղեկավարը: Պաշտպանության նախարարը խոստացել է անել ամեն ինչ հայկական բանակի ռեսուրսները վերականգնելու համար:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv