Հավաքականի մարզիչ Վազգեն Բադալյանի խոսքով՝ մրցաշարը ստուգողական բնույթ ունի,պետք է հետևողական լինել, որպեսզի ոչ բավարար արդյունք գրանցած մարզիկները կարողանան ուսումնամարզական հավաքներին լավ մարզավիճակ ձեռք բերել:Մրցաշարի հաղթողներից կազմված ազգային հավաքականը՝ 13 մարզիկով, հոկտեմբերին կմեկնի Չեռնոգորիա մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Այս տարի Հանրապետությունում դպրոց կգնա ավելի քանի 37 000 առաջին դասարանցի: Ուսումնական տարվա մեկնարկը օգոստոսի 31-ին է: Ուսուցիչները նշում են, որ պատրաստ են աշակերտներին բացատրել հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորությունը:
Մի քանի շաբաթ լրագրողների ֆեյսբուքյան խմբերում հնչող մտահոգությունները տեղափոխվել են խորհրդարան: ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեկնաբանել են լրագրողների գործունեությանը խոչընդոտող որոշման օրինականությանը:Քննարկման արդյունքը՝ ներկայացված առաջարկներով, փոխանցվելու է ԱԺ ղեկավարությանը:
Օգոստոսի 30-ը բռնի անհետացումների զոհերի միջազգային օրն է: Համապատասխան բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 2010թ դեկտեմբերի 21-ին: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակը իր զորակցությունն է հայտնել անհետ կորածների ընտանիքներին և տեսանյութ է հրապարակել: Օրվա կապակցությամբ հայտարարություններ են արել Հայաստանի ԱԳ նախարարը և ՄԻՊ-ը:
Չնայած համավարակի ու 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներին՝ այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրում տնտեսությունը սկսել է վերականգնվել: Ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի՝ զարգացմումը կարող է շարունակվել, եթե իշխանությունը զարգացնի Ռուսաստանի հետ տնտեսական գործակցությունը: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ հորդորում է չոգևորվել այս տարվա առաջին կիսամյակում գրանցված տնտեսական դրական թվերից:
Հայաստանը ևս մասնակցելու է ԱՊՀ երկրների առաջին խաղերին: 16 մարզաձևում մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 1500 մարզիկ: Բադմինթոն, կարատե, բռնցքամարտ, գեղարվեստական մարմնամարզություն, հրաձգություն և այլ սպորտաձևերում մեր երկիրը կներկայացնի 55 մարզիկ: Կարևոր ստուգատեսին ընդառաջ՝ մարզիկներին և մարզիչներին հաջողություն է մաղթել ԿԳՄՍ նախարարը:
19-ամյա Գևորգը մեկ տարվա ծառայության ընթացքում ճանաչվել էր լավագույն տանկիստ-նշանառու, բայց իրեն հատուկ համեստությամբ ընտանիքին չէր պատմել: Ջավախյանը մարտի դաշտում խոցել է թշնամու մի քանի զրահատեխնիկա, ոչնչացրել կենդանի ուժ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv