Անվտանգության նկատառումներից ելնելով Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը լուսավորվել է: Այսուհետև քաղաքացիները կարող են առանց անհանգստանալու երթևեկել այդ ճանապարհով: Մանրամասները Արցախից իմ գործընկերն է ներկայացրել:
Նոր կյանք՝ 66 տարեկան, սև ու սպիտակ կինոնկարին: 21 տարեկան Նարեկն իր 17-ամյա եղբոր հետ գույներ է հաղորդում արդեն սիրված ու հարազատ դարձած հայկական ֆիլմերին: Մոտ 32 000 նկար է գունավորվել Ոսկե Ցլիկ կինոնկարը նորովի ներկայացնելու համար: Սա միակ ֆիլմը չէ, որի վրա աշխատել են տղաները:
Պատերազմող երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի բարեփոխումները դառնում են առաջնահերթ: Ռոբոտաշինություն և անօդաչու թռչող սարքերի ծրագրավորում: Երևանյան ընկերություններից մեկում սովորող պատանիներն ամեն ինչ անում են, որպեսզի նորագույն տեխնոլոգիաներով հնարավոր լինի ապահովել երկրի անվտանգությունը:
Ֆիզիկայի ինստիտուտին հարակից տարածքում կառուցվող բազմաբնակարանի շուրջ աղմուկը չի դադարում: Բնակիչների պայքարը նոր թափ է ստացել: Նախորդ օրը հացադուլ հայտարարած երկու քաղաքացիները շարունակել են պնդել իրենց պահանջները: Կառուցապատողի միջնորդությամբ տարածքից դուրս են բերվել բնակիչների մեքենաները, ինչն էլ դժգոհությունների առիթ է դարձել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv