Ֆիզիկայի գիտավանի բնակիչների բողոքը տարբեր ձևաչափերով շարունակվում է: Պահանջում են կասեցնել բազմաբնակարանի շինաշխատանքներ: Առաջին անգամ մեկ հարթակում խնդրի լուծման ուղիներն են փնտրել բոլոր կողմերը: Բնակիչ-կառուցապատող-քաղաքապետարան ու փաստաբան առցանց քննարկմանը հետևել է Մարիամ Ավանեսյանը:
Ուսումնական տարվան ընդառաջ՝ հնչել է գլխավոր հարցի պատասխանը: Դասերը լինելու են առկա ձևաչափով: Կրթական գերատեսչությունը, սակայն, համավարակի աճի պայմաններում, որոշ սահմանափակումներ, այնուամենայնիվ, կկիրառի: Ինչ խստացումներ կլինեն ու որ դեպքում՝ ռեպորտաժում:
Եռամսյա զորահավաքի առաջին օրը զինկոմիսարիատներից ծառայության են մեկնել մինչև 53 տարեկան շարքայիններն ու ենթասպայական և սպայական կազմերի մինչև 55 տարեկան պահեստազորայինները: Հավաքների ընթացքում քաղաքացիներն ու նրանց ընտանիքի անդամները օգտվելու են զինծառայողների համար սահմանված սոց-արտոնություններից: Վարժանքներից խուսափողները կազատազրկվեն մինչև երեք տարի: Իմ գործընկերը եղել է մայրաքաղաքաքի զինկոմիսարիատներից մեկում և զրուցել է բանակ մեկնողների ու նրանց հարազատների հետ: Ի դեպ, զինված ուժերում եռամսյա վարժական հավաքներ առաջին անգամ են անցկացվում:
Կառավարության ծրագրի նախորդ օրն ընդհատված քննարկումն այսօր վերսկսվել է դարձյալ լարված պայմաններում: Պատգամավորների միջև վեճ է սկսվել, խորհրդարանականները միմյանց ուղղությամբ շշեր են նետել, երբ իշխանական խմբակցությունից Հայկ Սարգսյանը սկսել է խոսել նախորդ իշխանության բացթողումների մասին: Հանդարտեցնելու նպատակով հայտարարվել է ընդմիջում, սակայն նիստը վերսկսվելուց րոպեներ անց՝ խորհրդարանականների նյարդերը նորից տեղի են տվել:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv