Կաշառքի և փողերի լվացման հոդվածներով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստն այսօր ևս հետաձգվել է: Պաշտպանական կողմը մեղադրել է դատավորին մասնագիտական թերացումների համար ու հայտարարել բացարկի միջնորդության մասին: Այսօրվա դատական նիստին մեղադրյալները ներկա են եղել:
Լիանա - Քոչարյանի դատը
Տեսչական մարմիններն ու պարեկային ոստիկանները շարունակում են կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները: Տարբեր վարչական շրջաններում ամեն օր հսկվում է նաև հանրային տրանսպորտը: Սահմանափակումներով ու խստացումներով պայմանավորված միկրոավտոբուսներում արգելվում է կանգնած ուղևորների փոխադրումը: Ի՞նչ է անում քաղաքային իշխանությունը, որպեսզի մարդիկ կանգառներում երկար չսպասեն և ի՞նչ կանոններ պետք է պահպանեն ուղևորները երթուղայինից օգտվելիս:
Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում այսօր դարձյալ չեմպիոնական ծափեր են հնչել: Հայրենիք վերադարձած բռնցամարտի պատանիների հավաքականը Բոսնիա և Հերցեգովինայում հաջողությունից հետո նոր, ավելի բարձր նշաձող է սահմանել: Մինչև նոր ստուգատեսը՝ պատանի չեմպիոններից մեկին այսօր մեծարել են հայրենի Էջմիածնում:
Գյումրիում հորդառատ անձրևի պատճառով ջրածածկ են եղել մի շարք փողոցներ: Մոտ 20 րոպե տևած անձրևից հետո անանցանելի վիճակ է ստեղծվել: Որոշ փողոցներում չկան ջրահեռացման համակարգեր, եղածներն էլ չեն կարողանում մեծ ծավալի ջուրը հեռացնել: Կոյուղաջրերը լցվել են տները: Տուժել են հատկապես առաջին հարկում բնակվողները: Խնդիրը նոր չէ, բազմիցս կրկնվել է, իսկ հարցին լուծում դեռ չի տրվել:
Կառավարության հնգամյա ծրագրի քննարկումը խորհրդարանում մեղմ ասած հարթ չի անցնում: Միջադեպ է տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների ու պատգամավորների միջև, երբ ԱԺ-ի նախագահի պահանջով անվտանգության աշխատակիցները փորձել են դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին: Ծեծկռտուքի մեջ հայտնված Արծվիկ Մինասյանը լրագրողներին ասել է, որ մարմնական վնասվածքներ է ստացել և պատրաստվում է դիմել իրավապահներին: Իսկ մինչև միջադեպը, վարչապետը հասցրել է ներկայացնել կառավարության ծրագիրը: Այժմ հարցուպատասխանի փուլն է:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv