ՀՀ պաշտպանության նախարարությունն ավարտել է Եռաբլուր զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերի ընտրության քվեարկությունը: Եռաբլուրում զոհերի հարզատների մասնակցությամբ հավաք-ժողովում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտնել է՝ առանձնացված մի քանի տեսակի շիրմաքարերից ծնողներն իրենց ցանկությամբ կկատարեն ընտրություն: Եռաբլուրը կբաժանվի 4 հարթակի:
Մեր այս ռեպորտաժը՝ դիմանկար է՝ ուժեղ և անկոտրում կամքի տեր մարդու մասին: Նա՝ Արցախից է: Հակառակորդի տիրապետության տակ հայտնված հարազատ Հադրութի կարոտն այսօր առնում է Տողի սարերից իր ձեռքով հավաքած ու խնամքով չորացրած բույսերից: Տարբեր անուններով համեղ թեյափնջերն արդեն սպառվում են: Նույն բույրը փորձում է ստանալ սյունյաց դաշտերից բերված բույսերից:
Համավարակային վիճակը մեզ մոտ թեև լարված է, բայց՝ կառավարելի: Վերջին օրերին վարակի դեպքերի աճ է արձանագրվել 3-4 տարեկան երեխանների շրջանում, մի քանի օր առաջ էլ՝ հայտնի դարձավ, որ վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակով բուժում է ստանում երկու պատանի: Առողջապահության մասնագետները հիվանդության նոր ալիքը օպերատիվ կանխելու համար, քաղաքացիներին կոչ են անում պահպանել անվտանգության միջոցառումները: Աճի տեմպին զուգահեռ՝ հնարավոր են նոր սահմանափակումներ:
Ֆիզիկայի գիտավանի թնջուկը չի հանգուցալուծվում: Բնակիչներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել քաղաքապետարանի առաջ: Պահանջում են արգելել կառուցապատումը: Քաղաքապետարանի ներկայացուցիչը խնդիրը քննարկելու նպատակով ակցիայի մասնակիցներից մի քանիսին հրավիրել է հանդիպման:
Այս շաբաթ կառավարության հնգամյա ծրագիրը կքննարկվի երկրի օրենսդիր մարմնում: Կառավարական կաբինետը ձևավորված է, նոր կազմում նաև նախարարներ են, որոնք իշխող կուսակցության անդամ չեն: Ով որ գերատեսչությունից ուր գնաց, և ով պահպանեց աթոռը: 12 նախարարության նոր ղեկավարների անուններն ամփոփել է Հերմինե Ղարիբյանը:
Հաղթողներին վայել ընդունելություն՝ մայրաքաղաքի Ենգիբարյանի անվան մարզադպրոցում: Գլխավոր հերոսները՝ բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանեկան հավաքականի մարզիկներն են: Բոսնիա և Հերցոգովինայում մեր տղաները աննախադեպ ցուցանիշ են գրանցել՝ Եվրոպայի առաջնությունից հայ բռնցքամարտիկները 2 ոսկի,3 արծաթ ու 5 բրոնզ են բերել: Ընդհանուր առմամբ, 17 մարզիկից 10-ը՝ բարձրացել է պատվո հարթակ:
Հաղթողներին վայել ընդունելություն՝ մայրաքաղաքի Ենգիբարյանի անվան մարզադպրոցում: Գլխավոր հերոսները՝ բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանեկան հավաքականի մարզիկներն են: Բոսնիա և Հերցոգովինայում մեր տղաները աննախադեպ ցուցանիշ են գրանցել՝ Եվրոպայի առաջնությունից հայ բռնցքամարտիկները 2 ոսկի,3 արծաթ ու 5 բրոնզ են բերել: Ընդհանուր առմամբ, 17 մարզիկից 10-ը՝ բարձրացել է պատվո հարթակ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv