Այսօր քառօրյա պատերազմում անմահացած Ադամ Սահակյանի ծննդյան տարեդարձն է: Հերոսը կդառնար 25 տարեկան: Ըտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները 5 տարի է Ադամի ծնունդը նշում են առանց նրա ֆիզիկական ներկայության, Եռաբլուր զինվորական պանթեոնում: Եռաբլուրում են եղել նաև ապրիլյան ու 44-օրյա պատերազմների ժամանակ անմահացած քաջորդիների ծնողները:
ռեպորտաժ - Արթուր - Ադամ Սահակյանը կդառնար 25 տարեկան
Լրագրողների տեղաշարժն Ազգային ժողովում այսուհետ սահմանփակվելու է: Ազգային ժողովի խորհրդի այս որոշումը հարուցել է մասնագիտական հանրության դժգոհությունը: Իշխանության ներկայացուցիչները պնդում են՝ փոփոխությունը միտված է լրագրողական գործունեության կանոնակարգմանը, ընդիմադիրները, մինչդեռ, համոզված են՝ սահմանափակվելու է ԱԺ-ի աշխատանքների լիարժեք լուսաբանման հնարավորությունը:Դեմ և կողմ կարծիքներն է ամփոփել Հերմինե Ղարիբյանը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ: Նիկոլ Փաշինայնն ու Սադիր Ժապարովը նկատել են, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության չիրացված ներուժ կա, և պետք է նոր ազդակ հաղորդել տնտեսական կապերին: Նրանք մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի և մարտահրավերների մասին: Այնուհետև, Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի` նեղ կազմով նիստին:
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները վաղ առավոտից հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են գործուն քայլեր` իրենց որդիներին հայտնաբերելու ուղղությամբ: Նրանց ընդունել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv