Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի օլիմպիական թիմին: Ներկա են եղել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: Շնորհավորելով մրցանակակիրներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ մեր մարզիկները կարողացել են պատշաճ ձևով ներկայացնել մեր երկիրը օլիմպիական խաղերում և հավելել, որ պետք է ամփոփել արդյունքներն ու համատեղ ուժերով պատրաստվել հաջորդ օլիմպիական խաղերին: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նույնպես կարևորել է թիմային աշխատանքը՝ Կառավարության, Օլիմպիական կոմիտեի և ֆեդերացիաների միջև: Դիմելով Վարչապետին Ծառուկյանը նշել է, որ հիմնական խնդիրը պայմաններն են: Չկան մարզադպրոցներ, շատերը վերանորոգված չեն, կա նաև գույքի խնդիր: ՀԱՕԿ նախագահը նշել է, որ օլիմպիական կոմիտեն պատրաստ է վերանորոգել, կառավարությունից էլ՝ ակնկալում է ապահովել գույքով: Ըստ ՀԱՕԿ նախագահի, եթե խնդիրները համատեղ, համակարգված լուծվեն ապա հաջորդ օլիմպիական խաղերում մենք կունենանք ավելի շատ մասնակից և ավելի լավ արդյունք:

Այսօր մեռելոց է, Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվել է պատարագ ու՝ հոգեհանգստի կարգ: Նախօրեին Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնն էր: Մայր Աթոռում տեղի է ունեցել խաղողօրհնեք: Պատարագ է մատուցվել նաև Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, օրհնվել է տոնի խորհրդանիշ խաղողը, որից հետո այն բաժանվել է հավատացյալներին:
Պատերազմի չհաղթահարված հետևանքների ու անվտանգային խնդիրների մասին Ուրուգվայի արտգործնախարարը խոսել է արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման Ժամանակ: Ֆրանցիսկո Բուստիժոն Հայաստանում է՝ պաշտոնական այցով: Ուրուգվայի արտգործնախարարը հիշեցրել է իր երկրի դիրքորոշումը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ՝ կարևորելով հակամարտությունների խաղաղ հանգուցալուծումը: Ֆրանցիսկո Բուստիժոն նաև հայտնել է Հայաստանում իր երկրի դեսպանություն հիմնելու պատրաստակամության մասին:
Երևանի ավագանու հավանությամբ Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրվել է համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ, Հնդկաստանի ազգային առաջնորդ, փիլիսոփա Մահաթմա Գանդիի արձանը: Նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Լուսադեմին ժամը 05:44-ին 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացել են նաև Գյումրիում: Վերջերս հաճախակի դարձած ցնցումները թեև սովորական են դարձել, սակայն, անցյալի ցավը յուրաքանչուր ցնցման հետ՝ գյումրեցին նորովի է վերապրում:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv