Չնայած համավարակի ու 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներին՝ այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրում տնտեսությունը սկսել է վերականգնվել: Ըստ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի՝ զարգացմումը կարող է շարունակվել, եթե իշխանությունը զարգացնի Ռուսաստանի հետ տնտեսական գործակցությունը: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ հորդորում է չոգևորվել այս տարվա առաջին կիսամյակում գրանցված տնտեսական դրական թվերից: