Հայաստանը ևս մասնակցելու է ԱՊՀ երկրների առաջին խաղերին: 16 մարզաձևում մեդալների 184 հավաքածուի համար պայքարելու է 1500 մարզիկ: Բադմինթոն, կարատե, բռնցքամարտ, գեղարվեստական մարմնամարզություն, հրաձգություն և այլ սպորտաձևերում մեր երկիրը կներկայացնի 55 մարզիկ: Կարևոր ստուգատեսին ընդառաջ՝ մարզիկներին և մարզիչներին հաջողություն է մաղթել ԿԳՄՍ նախարարը: