Այս գիշեր Հայաստան է վերադարձել Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեկան ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Օդանավակայանում բարձր արդյունք գրանցած մարզիկին դիմավորել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության,ինչպես նաև մարզաշխարհի ներկայացուցիչները: Ալեքսանյանը իր հետ Հայասատան է բերել արծաթե մեդալ, թեև ասում է՝ Տոկիո էր գնացել ոսկու հետևից: