ՄԻՊ-ը «Էպիկենտրոնին» տված հարցազրույցում նոր մանրամասներ է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող ադրբեջանցի զինծառայողների սանձարձակ պահվածքից: Բնակիչներն ահազանգում են,որ թշնամու զինծառայողները հատկապես իրենց տոն օրերին հարբում են և կրակոցներ արձակում՝ խաթարելով մարդկանց կյանքը:«Սահմանային հարցերը չի կարելի դիտարկել մարդու իրավունքներից առանձին:Չպետք է լինի այնպիսի լուծում, որը թույլ չի տալու մեր բնակչին օգտվել իրեն օրինական փաստաթղթերով պատկանող արոտավայրից»,- հայտարարել է Արման Թաթոյանը: