Արդեն մեկ շաբաթից ավելի է շրջառանվում են Պետական Կամերային երաժշտական և Պարոնյանի անվան թատրոնների օպտիմալացման թեման, ինչպես նաև Կամերայինի շենքը Սիմֆոնիկ նվագախմբին տրամադրելու դեռևս չհաստատված որոշման մասին լուրերը: Դերասանները բողոքում են. մշակութային միավորի վերացման վտանգ են տեսնում
Դինամո մարզադահլիճում կայացել է բազկամարտի Հայաստանի առաջնությունը, որին 3 քաշային կարգերում մասնակցել է ավելի քան 150 մարզիկ: Առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Հովհաննես Ծառուկյանը: Նա և՛ աջ, և՛ ձախ ձեռքով դարձել է Հայաստանի չեմպիոն:
Դինամո մարզադահլիճում կայացել է բազկամարտի Հայաստանի առաջնությունը, որին 3 քաշային կարգերում մասնակցել է ավելի քան 150 մարզիկ: Առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Հովհաննես Ծառուկյանը: Նա և՛ աջ, և՛ ձախ ձեռքով դարձել է Հայաստանի չեմպիոն:
Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է: Պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է վերացնել իրենց վստահորդի
նկատմամբ խափանման միջոցը:Միջնորդությունը մերժվել է: Վազգեն Մանուկյանը մեղադրվում է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքների ժամանակ իշխանությունը բռնի զավթելու կոչ անելու համար: Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի հրաժարվում իր արտահայտություններից:
Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է՝ մեր երկիրը գտնվում է շատ լուրջ կիբեր-հարձակումների տակ: Մասնագետի խոսքով թիրախում հասարակ օգտատերերը չեն,այլ բարձրաստիճան պաշտոնյաները,զինվորականները, քաղաքագետները,լրագրողները: «Ըստ Գուգլի՝ հարձակման հեղինակները ոչ թե ինքնագլուխ հաքերներ են, այլ պետական մակարդակով աշխատող հաքերային թիմ»,- նշել է փորձագետը:
Եվրամիությունը փորձում է ակտիվանալ մեր տարածաշրջանում: Քաղաքական և հասարակական շրջանակներում բուռն քննարկվում է,թե 2,6 մլրդ եվրոյի դիմաց ինչ ակնկալիքներ ունի Բրյուսելը և արդյո՞ք ցանկանում է Հայաստանը հանել ռուսական ազդեցության գոտուց: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի Երևան և Բաքու կատարած այցերի արդյունքների մասին «Էպիկենտրոն»-ը զրուցել է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի ու «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանի հետ:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv