Items filtered by date: Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2021
Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2021 22:08

Էպիկենտրոն 14.07.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 14 Հուլիսի 2021 20:30

Անցուդարձ 14.07.2021

Published in Անցուդարձ

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի՝ 2019 թվականին մեկնարկած անվճար բուժման պետական ծրագրի արդյունքներով բուժօգնություն է ստացել 1000-ից ավելի պացիենտ: Տարիների ընթացքում հիվանդությունը երիտասարդացել է,քիչ չեն նաև հղի կանանց շրջանում առաջացած բարդացումներով պայմանավորված դեպքերը:

Նիկոլ Փաշինյանը Արգիշտի Քյարամյանին ներկայացրել է Քննչական կոմիտեի աշխատակազմին: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Հայկ Գրիգորյանին վերջին երեք տարիների աշխատանքի համար, իսկ Քյարամյանին Քննչական կոմիտեի զեկավարի պաշտոնում մաղթել է արդյունավետ գործունեություն: Փաշինյանը կոմիտեից ակնկալում է ավելի վճռական գործողություններ:

Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին ազատել է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նրան նշանակել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ: Ավելի քան մեկ ամիս առանց նախարարի և 3 տեղակալների մնացած գերատեսչության անձնակազմն այսօր ծանոթացել է Գրիգորյանի հետ: «Այսօրվանից սկսած առավել ինտենսիվ ենք աշխատելու»,-հայտարարել է նորանշանակ փոխնախարարը:

Երևանի քաղաքապետարանը սկսել է տարհանել շրջիկ առևտրի կետերը, որոնք կայանված են չթույլատրված վայրերում: Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենքով՝ առևտրի կետերի համար սահանվել են նոր չափորոշիչներ: Քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ փողոցներում տեղակայված առևտրի կրպակները չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին, հետևաբար գործունեության թույտվություն չեն ստանալու: Տնտեսվարողներից մեկն էլ դժգոհել է՝ մեկ տարուց ավելի գործունեություն է ծավալում, մինչդեռ այսօր թույլտվություն չի տանում:

 

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։