"Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը և ՀԺԿ վարչության քարտուղարներ Ֆելիքս Խաչատրյանն ու Ստեփան Մինասյանը: Կողմերը քննարկել են Հայաստանում տիրող վիճակն ու համոզմունք հայտնել, որ առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն համախմբվելու և ջանքերը մեկտեղելու ճանապարհով:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
epikentron@kentron.tv
info@kentron.tv