Յուրաքանչյուր տարի այս օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տոնական միջոցառումների մի ամբողջ շարք է նախաձեռնում: Շաբաթ Հանրապետության հրապարակում մեկնարկած վազքարշավն ավարտվել է Հյուսիսային պողոտայում տոնական տրամադրությամբ:
Ավանդույթի համաձայն յուրաքանչյուր տարվա հունիսին Երևանում, Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ, կազմակերպվում է միջազգային օլիմպիական օրվան նվիրված վազքարշավ: Միջոցառումը միտված է մեր երկրում մասսայական սպորտի զարգացմանը և օլիմպիական գաղափարների…