Լիտվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան և Լեհաստանում անցկացված բազկամարտի աշխարհի առաջնություններում մեր մարզիկները գերազանց են ելույթ ունեցել և բազմաթիվ մեդալներով վերադարձել հայրենիք:
Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հյուրընկալել էր Օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանի եւ Վլադիմիր Ենգիբարյանի այրիներին: Հայրենական սպորտի ղեկավարը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մեր մեծանուն մարզիկների ընտանիքի անդամներին:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ավանդույթի համաձայն,այցելել է հարազատ կրթօջախ, գիտելիքի տոնի առիթով շնորհավորել բուհի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին: