Items filtered by date: Հինգշաբթի, 27 Մայիսի 2021
Հինգշաբթի, 27 Մայիսի 2021 22:05

Էպիկենտրոն 27.05.2021

Published in Էպիկենտրոն
Հինգշաբթի, 27 Մայիսի 2021 20:30

Անցուդարձ 27.05.2021

Published in Անցուդարձ

«Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվորականների թիվը չի գերազանցում 1000-ը»,-ՊՆ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը: Գեներալ-մայորը նշել է, որ հակառակորդը որևէ լուրջ մարտական խնդիր կատարելու հնարավորություն չունի:«Կոչնչացնենք մեր տարածքում գտնվող հակառակորդի բոլոր զինծառայողներին: Բոլորը նշանառման տակ են»,-ասել է Ասրյանը: Նա հայտնել է, որ հայկական կողմը ժամանակ է տվել հակառակորդին՝ գերիների վերադարձի համար և վստահեցրել, որ չվերադարձնելու դեպքում մշակվում են համապատասխան պլաններ, որոնք հրապարակման ենթակա չեն:

Գագիկ Ծառուկյանն այսօր հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող հարցերին,անդրադարձել 6 զինծառայողի գերեվարման հանգամանքին և լուծումներ առաջարկել նմանատիպ միջադեպերից խուսափելու համար: «Ընտրությունից հետո «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը բացառված է: ԲՀԿ-ն ընտրությանը գնում է միայնակ, հաղթելու և իր ծրագիրը կյանքի կոչելու համար»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը պատասխանել է նաև ԿԸՀ ներկայացված նախընտրական ցուցակից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայիս որոշ պատգամավորների դուրս մնալու մասին հարցին:

«Ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող», -կառավարության նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում Հայաստանի տարածքում:Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներն էլ լրագրողների հետ զրույցներում անդրադարձել սահմանին ստեղծված իրավիճակին, նշել «դիվանագիտական կորպուսի ճիշտ աշխատանքի» անհրաժեշտության մասին:

Վանաձորի «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում մեկնարկել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը: Ստուգատեսին մասնակցում է ավելի քան 200 մարզիկ: Առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է Հայստանի հավաքականը, որը մասնակցելու է Վրաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

«6 հայ զինծառայողների գերեվարումը նշանակում է, որ նվաստացման ու պարտության շղթան չի ավարտվում»,- այս մասին հայտարարել է Լևոն Զուրաբյանը: Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ իշխանություններն ապացուցել են ճգնաժամային իրավիճակում որևէ հարց լուծելու իրենց անկարողությունը: Կոնգրեսի ցուցակի 2-րդ համարը կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում միջազգային կառույցներին ու երկրներին դիմելու փոխարեն պետք է մեր երկրում վերականգնել արդյունավետ պետական կառավարումը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։