Items filtered by date: Երկուշաբթի, 17 Մայիսի 2021
Երկուշաբթի, 17 Մայիսի 2021 22:03

Էպիկենտրոն 17.05.2021

 

 

Published in Էպիկենտրոն

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպումը կրկին տեղի է ունեցել դեսպանատան շենքում: Քննարկվել են երկկողմ գործակցության բոլոր ուղղություններին վերաբերող հարցեր: Գագիկ Ծառուկյանը առանցքային է համարել Ռուսաստանի դերակատարությունը հատկապես տարածաշրջանային անվտանգության հարցում, նաև շնորհակալություն է հայտնել Սյունիքում լարվածությունը թոթափելու և բանակցություններում ունեցած կարևոր մասնակցության համար: Դեսպանը վերահաստատել է, որ Հայաստանը եղել է, կա և կլինի Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպումը կրկին տեղի է ունեցել դեսպանատան շենքում: Քննարկվել են երկկողմ գործակցության բոլոր ուղղություններին վերաբերող հարցեր: Գագիկ Ծառուկյանը առանցքային է համարել Ռուսաստանի դերակատարությունը հատկապես տարածաշրջանային անվտանգության հարցում, նաև շնորհակալություն է հայտնել Սյունիքում լարվածությունը թոթափելու և բանակցություններում ունեցած կարևոր մասնակցության համար: Դեսպանը վերահաստատել է, որ Հայաստանը եղել է, կա և կլինի Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը:

«Երեկվա բանակացություններն արդյունավետ են ավարտվել», -Գորիսում լրագրողներին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Նա Ռուստամ Մուրադովի մասնակցությամբ բանակցություններից այլ մանրամասներ չի հայտնել: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ եթե հակառակորդը ելման դիրքեր չվերադառնա, դա կնշանակի, որ Թուրքիան հատուկ սրում է իրավիճակը տարածաշրջանում և դրա համար ունի մի քանի պատճառ:

Մոսկվայում կայացել է Հայաստանի ԱԺ պատվիրակության հանդիպումը Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Դումայի ղեկավար այլ պաշտոնյաների հետ: Քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլում ամենամեծ հրատապություն ունեցող բազմաթիվ հարցեր,- հայտնում է Միքայել Մելքումյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավորը հանդիպում է ունեցել նաև Պետական Դումայի իր գործընկեր՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ: Քննարկվել են հայ ռազմագերիների հարցը, Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած միջադեպերը և ստեղծված իրավիճակը: Կալաշնիկովը խոստացել է ակտիվ միջամտել այդ հարցերի լուծմանը:

«Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում»,- այս մասին ՖԲ-ում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը: Վարչապետի պաշտոնակատարը ԱԽ նիստում ասել է, որ երեկ մինչև ուշ երեկո ադրբեջանցիների հետ բանակցությունները շարունակվել են, դրանք կվերսկսվեն չորեքշաբթի: «Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից»,-նշել է Փաշինյանը: Նա հայտարարել է նաև, որ Հայաստանը Զանգեզուրի «միջանցքի հարց» երբեք չի քննարկել և չի քննարկելու:

Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղադրվել ու օծվել է մի քանի մետր բարձրությամբ, հայկական զարդանախշերով խաչքար: Քանդակը տեղադրվել է ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի ընտանիքի նախաձեռնությամբ: Խաչքարը Էնֆիաջյանների գերդաստանի քաղաքական, հասարակական, մշակութային գործունեության խորհրդանիշն է:

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իր թիմակիցների և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համակիրների հետ: Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում ԲՀԿ նախագահը կետ առ կետ ներկայացրել է բոլոր ոլորտոներում առկա խնդիրները և խոսել դրանց լուծումների մասին: «Ես և իմ ղեկավարած թիմը բոլոր ոլորտներին տիրապետում ենք, գիտենք բնակիչներին մտահոգող առաջնային խնդիրները և պատրաստ ենք ստանձնել դրանք լուծելու պատասխանատվությունը»,-նշել է Ծառուկյանը: Նա ընդգծել է, որ ստեղծված վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են հրատապ լուծումներ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։