Արցախի տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորների դիակների գրպաններում եղել են ներարկիչներ, այսօր կայացած ճեպազրույցում հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը: Վահրամ Պողոսյանի խոսքով՝ այդ ամենը միջազգային իրավունքի տեսակետից ամբողջությամբ ռազմական հանցագործություն է և փաստում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում արդեն թմրեցված վիճակում: Բացի այդ՝ հակառակորդի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Իսկ հակառակորդի կրած կորուստների մասին նոր տվյալներ է հաղորդել Արցախի ՊՆ մամուլի խոսնակը:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Ավելի վաղ Հայաստանի ՊՆ խոսնակը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվում են Արցախի դեմ թուրքական օդուժի տեղաշարժերը:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv